Այսօր՝ նոյեմբերի 23-ին, SHAMSHYAN.com-ը տեսանյութ էր հրապարակել Երևանում տեղի ունեցած ավտովթարի մասին, երբ Աշտարակի խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող ճանապարհահատվածում բախվել էին «BYD» մակնիշի էլեկտրամոբիլն ու «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ էլեկտրամոբիլը վարել է Երևանի բնակիչ 35-ամյա Գևորգ Բաբայանը, իսկ «Hyundai»-ը վարել է Երևանի բնակիչ 29-ամյա Վազգեն Ասատրյանը: Վարոդներից Գ. Բաբայանը Աջափնյակ վարչական շրջանի նախկին ղեկավարն է եղել և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է:
Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, այսօր՝ նոյեմբերի 23-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Աշտարակի խճուղուց դեպի Եղվարդի խճուղի տանող ճանապարհահատվածում՝ վերգետնյա անցումի հարևանությամբ, բախվել էին «Hyundai Sonata» մակնիշի ավտոմեքենան ու «BYD» մակնիշի էլեկտրամոբիլը:
Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Դեպքի վայր էր ժամանել Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդները հրաժարվել էին բժշկական օգնությունից՝ հայտնելով, որ չեն տուժել:







Բաց մի թողեք
Հայաստանում երկրաշարժ է տեղի ունեցել
Հայաստանում Եվրամիության առաքելությունը իրականացրել է իր 7000-րդ պարեկությունը. Լուսանկար
Վաղարշապատում որ ուժը քանի ավագանու մանդատ ստացավ․ Վերջնական արդյունքներ