03/12/2025

ԵՄ-ում ձերբակալվել է նախկին բարձրաստիճան պաշտոնյա

Բելգիական ոստիկանությունը երեքշաբթի խուզարկություններ է անցկացրել Եվրամիության դիվանագիտական ծառայությունում, որը գտնվում է Բրյուսելում, ինչպես նաեւ Բրյուգեի Եվրոպական քոլեջում։

Խուզարկություններն անցկացվել են ԵՄ միջոցների ոչ նպատակային ծախսման գործի շրջանակներում։ Այս մասին հայտնում է Euractiv պարբերականը։ Հրապարակման համաձայն, ոստիկանությունը առգրավել է փաստաթղթեր, ձերբակալել երեք անձի՝ հարցաքննության համար, ովքեր կասկածվում են խարդախ գնումների, կոռուպցիայի եւ շահերի քրեական բախման կասկածանքով։

Ականատեսների խոսքերով, մոտ 10 ոստիկանության աշխատակից մտել են եվրադիվանագիտական ծառայության կենտրոնակայան եւ իրականացրել որոշակի գործողություններ։

Քրեական գործն հարուցվել է այն բանից հետո, երբ հայտարարություն է հնչել, թե եվրադիվանագիտական կառույցն ու Եվրոպայի քոլեջը ԵՄ պետական միջոցները նպատակային չեն ծախսել ու վատնել են։ Քննիչները հատկապես կենտրոնացել են Բրյուգեում Քոլեջի շենքի գնման գործարքի վրա, որը արժեցել է 3,2 միլիոն եվրո։

Այդ շենքում ապրում են այն դիվանագետները, որոնք ուսանում են ակադեմիայում։ Կրթական այդ հաստատությունը շենքը ձեռք է բերել 22 թվականին՝ ֆինանսական դժվարությունների փուլում։ AFP-ն էլ հայտնում է, որ խուզարկությունից հետո ձերբակալվել է Եվրամիության Արտաքին հարաբերությունների գրասենյակի նախկին ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին։ Նա մեղադրվում է խարդախության մեջ։

Ձերբակալվել է նաեւ եվրադիվանագիտական ծառայության նախկին քլխավոր քարտուղար Ստեֆանո Սանինոն։ Քննիչների ուշադրության կենտրոնում է նաեւ նախկին բարձրաստիճան եվրապաշտոնյա Ժոզեպ Բորելը։