03/12/2025

Գյումրիում ընդդիմությունը միավորվեց, իշխանափոխություն չի լինի

Գյումրու ավագանու այսօր հրավիրված նիստը, ի տարբերություն նախորդի  կայացավ։ Չնայած «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ավագանու սնդամները նախորդ նիստ բոյկոտեցին, որը, ըստ ընդդիմադիր ուժերի, նպատակ ունի խաթարել համայնքային իշխանության բնականոն գործունեությունը, ընդդիմությունը կարողացավ համախմբվել և այսօր 18 ընդդիմադիր ավագանու անդամ ներկայացավ և  ապահովվեց քվորում։

Նորընտիր 3 ավագանիներից մեկը կին է,  Կոմունիստական կուսակցության թափուր մանդատը վերջերս ստանձնած  Մելիքյան Սիրանուշը` փոխքաղաքապետ Ավետիս Առաքելյանի գործավարը։ Այս մանդատի շուրջ օրերս մի քանի հրաժարականներ եղան, մինչև այն վերջապես հանձնվեց նրան։

Ուշագրավ էր նաև, որ այսօր նիստին ներկա էին նաև ՔՊ ավագանու մի քանի անդամներ ևս, որոնք  բավական ժամանակ անց, ուշացումով արդեն ներկայացան նիստին, հավանաբար, սպասեցին, հասկացսն, որ առանց իրենց էլ նիստը կկայանա,  և այնուամենային, որոշեցին  մասնակցել։ Այս ամենի ֆոնին երևաց այն, որ  Գյումրիում իշխանափոխություն նախաձեռնելու իշխանական փորձերը, կարծես, շարունակաբար չեն իրականանում՝ ընդդիմությունը ավելի համախմբված է հանդես գալիս։

Նիստի հիմնական քննարկվող հարցերից մեկը եղավ նաև քաղաքը Ամանորին զարդարելու և տոնական ձևավորումները կազմակերպելու հարցը։ Քաղաքային իշխանությունը հետաքրքիր որոշում կայացրեց։

Քննարկման ընթացքում, չնայած  «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացուցիչները ցանկություն ունեին հրապարակում տեղադրել նախորդ տարի իրենց ջանքերով ձեռք բերված տոնածառը, որը ՔՊ֊ական Կարեն Սարուխանյանի միջնորդությամբ էր կառավարությունը տրամադրել քաղաքին,  այնուամենայնիվ, քննարկումներից հետո ավագանին եկավ  եզրահանգման, որ այս տարի կրկին կտեղադրվի ոչ թե այդ, այլ  նախորդ տարիների  հին, գյումրեցիներին հայտնի քամուց շրջված տոնածառը՝ սակայն այս անգամ ամբողջովին վերանորոգված։