Երեկ՝ Արցախի հետ կապված բանակցային փաթեթի հրապարակումով, այսօր` ԱԺ-ում ելույթով, ըստ էության, Նիկոլ Փաշինյանը մի բան էր փորձում համոզել հանրությանը. ես մեղք չունեմ, որ Արցախը հանձնվել է, ես ճիշտ եմ կառավարում երկիրը, կատարում եմ իմ նախընտրական խոստումները, եւ դրա վկայությունն է այն, որ բյուջեն կատարվում է, 7 տոկոսից ավելի տնտեսական աճ ունենք եւ այլն, եւ այլն:
Բայց իր բերած փաստարկներին ի պատասխան՝ հարյուրավոր հակափաստարկներ կարելի է բերել, որոնք կվկայեն այն մասին, որ իրենք երկրի կառավարումը հիմնովին ձախողել են, եւ ոչ մի փաստաթուղթ ու ոչ մի թիվ չի կարող մեզ հակառակում համոզել: Արցախի հարցում այն բոլոր հանցավոր քայլերն ու անմեղսունակությունը, որ դրսեւորել են 2018 թվականից սկսած, հիմնովին հերքում են այն արդարացումները, թե «նախկիններն էին հանձնել Արցախը»:
Անիմաստ է դրանց անդրադառնալը` այդ մասին շատ է խոսվել: Ինչ վերաբերում է ներքաղաքական կյանքում, տնտեսության մեջ արձանագրած «շռնդալից» հաջողություններին. մարդկանց եկամուտների եւ միջին աշխատավարձերի, անշարժ գույքի գործարքների, կենսաթոշակառուների քանակի եւ աշխատատեղերի աճին, ապա մի պահ պատկերացրեք` ինչպիսին կլինեին այդ թվերը, եթե չսկսվեր ռուս-ուկրաինական պատերազմը, եւ աշխատող, հարկ վճարող, ՀՀ բանկային ու այլ ծառայություններից օգտվողների նման մեծ հոսք չժամաներ Հայաստան:
Եկեք նաեւ պատկերացնենք` եթե 120 հազար արցախցի չտեղափոխվեր հայրենիք, աշխատատեղերի, անշարժ գույքի վաճառքի աճ կլինե՞ր արդյոք: Նաեւ պատկերացնենք` եթե 7 միլիարդ դոլարի պետական պարտքը չվերցնեին, Արցախին ամեն տարի ուղղվող միջոցները շարունակեին ՀՀ բյուջեից դուրս գալ, ինչ պատկեր կլիներ:
Այնպես որ, այս «աճն» էլ է ապացուցում, որ երկրի կառավարումը ձախողել են:
Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան էջից






Բաց մի թողեք
Ո՞վ կմտածեր, որ պատարագին մասնակցելը դառնալու է հայրենասիրության նշան․ Լուսանկար
ՔՊ պատգամավորները պետք է օրը մի քանի անգամ ծափահարե՞ն․ Վարդանյան
Կճոյանի մասին ասել եք, նա դեմ էր քրիստոնեական արժեքներին, հիմա ինչ եք քննարկում