Վերջին օրերին հասկանալիորեն մեծ աղմուկ բարձրացրեց տեսանյութը, թե ինչպես են մի խումբ դեռահասներ դաժան ծեծի և նվաստացման ենթարկում մեկ այլ տղայի։
«Փաստ» օրաթերթը գրում է. Տեսանյութը տարածած օգտատերը նշել էր, որ բռնության ենթարկողները Զորականի դպրոցի բարձր դասարանի աշակերտներ են, իսկ ծեծի ենթարկվողը՝ Նոյեմբերյանի պետական քոլեջի ուսանող:
Ուշագրավ էր, սակայն, որ այդ ամբողջ պատմության մեջ, ընդհանուր զայրույթի ու դատապարտման մթնոլորտում ինչ-որ պահից թեման շեղվեց դեպի մասնակիցներից մեկը, ավելի ստույգ՝ նրա հայրը, որը պաշտոնյա է, ավելի ստույգ՝ քրեակատարողական հիմնարկներից մեկի պետի տեղակալը:
Արդյունքում հանրության զայրույթը հիմնականում ուղղվեց հենց նրանց՝ հոր և որդու ուղղությամբ: Այնինչ, նույնիսկ տեսանյութերից է երևում, որ տղաներից մեկը ոչ թե մասնակցում է ծեծին, այլ բաժանողի դերում է: Մեր տեղեկություններով, հեցն այդ միակ բաժանողն էլ նշյալ պաշտոնյայի՝ Ռուբեն Գասպարյանի որդին է:






Բաց մի թողեք
Երբ կհաստատվի իրական խաղաղությունը
ՔՊ-ում ցուցակ կազմելու բազարներ են
Քրեական վարույթ է նախաձեռնվել ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանի դեմ