ԱԱԾ-ն ձերբակալեց Արշակ սրբազանին։ Այս մասին հայտնում է նրա փաստաբան Արսեն Բաբայանը։
Ինչպես նշել է սրբազանի պաշտպան Արսեն Բաբայանը, ձերբակալությունը տեղի է ունեցել քննչական կոմիտեի շենքում։
Արշակ Սրբազանի փաստաբան Սամվել Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Արշակ Սրբազանի ձերբակալումը հայտնի տեսագրության հետ կապ չունի:
Այլ մանրամասներ չի հաղորդել, խոստանալով առաջիկայում անդրադառնալ ձերբակալության մանրամասներին։
Արշակ սրբազանին մեղադրում են, թե իբր վերջինս 2018-ին Վեհափառի դեմ ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով պայուսակում թմրամիջոց է դրել:
Ավելի անհեթեթ բան չէինք լսել։
Ավարտվեց Արշակ Սրբազանի ձերբակալման գործողությունը եւ հարցաքննությունը: Սրբազանը ձերբակալվել է կալանքի համար դատարան ներկայացնելու նպատակով:
Համոզված եմ, որ գիշերը հանդիպելու եմ դատավոր Մասիս Մելքոնյանին։
Փաստաբան Արսեն Բաբայանի ֆեյսբուքյան էջից

Բաց մի թողեք
Նոյեմբերյանի քաղաքապետը հրավիրվել է Հակակոռուպցիոն կոմիտե
Թաիրովում վարորդը Dodge-ով վրաերթի է ենթարկել 71-ամյա հետիոտնի․ վերջինս տեղում մահացել է. Լուսանկար
Քարերով ոստիկանության մեքենայի ապակին կոտրողին ոստիկանություն են տարել․ քրգործ կհարուցվի՞