Արցախի ներկայացուցչությունում նախօրեի խուզարկությունների ժամանակ տարել են միակ համակարգիչը, որտեղ արցախցիների վերաբերյալ ողջ տվյալների բազան էր պահվում. սոցիալապես անապահով ընտանիքների ցանկեր, գերատեսչություններին արված հարցումներ, կոնտակտներ։
«Հրապարակ» թերթը գրել է․ Ըստ ամենայնի, խնդիր է դրված արցախցիներին՝ որպես միավոր, ոչնչացնել։ Բայց քննչական գործողությունների ժամանակ ամենաաբսուրդը եղել է այն, որ քննիչները մոռացել են, որ նախորդ խուզարկությունների ժամանակ հենց իրենք են տարել ներկայացուցչությունում գտնվող սեյֆի բանալիները, ու փորձել են կոտրել սեյֆը։
Չնայած ներկա գտնված արցախցիները քննիչներին հիշեցրել են՝ սեյֆի բանալին նախորդ խուզարկության ժամանակ դուք եք տարել, բայց չեն հավատացել: Սեյֆը կոտրելու համար ներկայացուցչություն են կանչել փրկարար ծառայությանը, եւ միայն կոտրելուց հետո է ինչ-որ մեկը կապվել ՔԿ-ի հետ եւ համոզվել, որ բանալին, իսկապես, ՔԿ-ում է։ Կոտրած սեյֆից հանել են 90 տարի առաջ տպագրված «Ազատ Արցախ» թերթի մի համար։ Ասացին, որ քննիչները համառ ջանքեր են գործադրել, որ Արցախի ներդրումային հիմնադրամի փաստաթղթերում Սամվել Կարապետյանի հետ կապված ինչ-որ նյութեր գտնեն։
Ի դեպ, երեկ ուշ երեկոյան տեղեկացանք, որ ներկայացուցչությանը 3 համակարգիչ են նվիրել։

Բաց մի թողեք
ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. Լուսանկար
ՏԿԵ նախարարությունում կադրային փոփոխությունները շարունակվում են. Նիկոլ Փաշինյանը դժգոհ է նաև Արմեն Սիմոնյանի աշխատանքից. Լուսանկար
5 տարի անց կրկին վերաբացվել է Մհեր Սեդրակյանի՝ «Թոխմախի Մհերի» դեմ հարուցված քրեական գործը. Նոր փուլ