«Ղարաբաղյան երկրորդ պատերազմի և հակաահաբեկչական գործողության ժամանակ (2023 թ․ սեպտեմբերին արցախահայության դեմ էթնիկ և ցեղասպան գործողություններ – խմբ․) Հայաստանից որպես ավար վերցրած և ոչնչացված զենքի դրամական արժեքը կազմում է մոտավորապես 5-6 միլիարդ դոլար։
Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նախօրեին հանդիպելով օկուպացված հայկական Ակնայի (Աղդամ) շրջան տեղափոխված բնակիչների հետ, փոխանցում են այդ երկրի ԶԼՄ-ները։
Բաքվի «Ռազմական ավարների» այգում ցուցադրվում են ոչնչացված հրթիռներից մի քանիսի բեկորներ, այդ թվում՝ «Իսկանդեր-Մ» բալիստիկ հրթիռը, որը Հայաստանը չպետք է ունենար ի սկզբանե։ Որովհետև դրա արտահանումն արգելված է։
«Իսկանդեր-Է»-ն, այսպես ասած՝ արտահանման տարբերակը, թույլատրվում է արտահանել: Ինչպե՞ս է «Իսկանդեր-Մ» հրթիռն օգտագործվել Շուշիին հարվածելու համար: Սա է մեծ հարցը։
Այսինքն՝ անվճար զենք, ֆինանսական օգնություն: Ամեն տարի մարաթոններ էին անցկացվում Ամերիկայում և Ֆրանսիայում: Անջատողականները, անջատողական առաջնորդները (նկատի ունի Արցախի նախկին ղեկավարներին – խմբ,), որոնք այժմ դատվում են Բաքվում, վիզաներ էին ստանում այնտեղ մեկնելու համար: Ինչպե՞ս կարող էր դա տեղի ունենալ:
Ինչպե՞ս կարող էին անջատողականները այցելել Մինսկի խմբի համանախագահ երկրներ: Ի վերջո, կան այլ անջատողական տարածքներ: Կարո՞ղ է արդյոք որևէ մեկը նրանց վիզա տրամադրել Ամերիկայի կամ Ֆրանսիայի համար»,- հայտարարել է Բաքվի բռնապետը՝ որոշակի մեղադրանք հղելով նաև Ռուսաստանի հասցեին՝ կապված նույն «Իսկանդերի» հետ և, բնականաբար, նենգափոխելով իրական փաստերը։

Բաց մի թողեք
«Ո՞վ էլ լիներ՝ նույնն էր անելու»
Հայաստանի մասին մտածել ոչ թե աշխարհաքաղաքական բառապաշարով, այլ սեփական պետության տրամաբանությամբ
Ինչու ՀԱՊԿ-ը Հայաստանին չհասավ օգնության հակամարտության ժամանակ