ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է դիմել ՀՀ հայտնի վաղամեռիկ քաղաքական գործիչներից մեկի կինը և հայտնել, որ օրեր առաջ ինչ-որ անձ «WhatsApp» հեռահաղորդակցության համակարգի միջոցով կապ է հաստատել իր հետ և հայտնել, որ, որպեսզի կարգավորվեն վերջինիս՝ ՀՀ Ազգային ժողովում ունեցած խնդիրները, իր հետ կկապնվեն ուժային կառույցներից մեկի ներկայացուցիչները։
Արդեն քրեական ոստիկանության այդ հայտնի քաղաքական գործչի կինը հայտնել է, որ իր հետ որոշ ժամանակ անց կապ է հաստատել ոմն տղամարդ և հայտնել, որ «Ինեկո» և «Կոնվերս» բանկերից 1 մլն և 1,5 մլն դրամ գումարի չափով դրամական փոխանցումներ են կատարվել ինչ-որ անձի հաշվի, և այդ անձը գտնվում է հետախուզման մեջ, և հետագա խնդիրներից խուսափելու համար վաղամեռիկ քաղաքական գործչի կնոջ հետ կապ կհաստատի ՀՀ Կենտրոնական բանկի աշխատակիցը։
Ոստիկաններին այդ կինը նաև հայտնել է, որ Երևանի բանկերից մեկի հաշվեհամարից կանխիկացվել է մի քանի մլն դրամ գումար, ինչի պատճառով ինքը դարձել է խարդախության զոհ։

Բաց մի թողեք
Հերթական գողությունը՝ Արմավիրում, թալանել են, երբ տանտերերը «Դվին»-ում մասնակցելիս են եղել հարսանեկան արարողության
Դատարանը 2 ամսով երկարաձգեց Վեդիի մանկшապղծությшն գործով կալանավորվածների կալանքի ժամկետը. Լուսանկար
Կրակոցներ՝ Լոռու մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տղամարդ