Այսօր երկու հեռուստաընկերություններ` «Երկիր Մեդիան» եւ Թիվի 5-ը հայտարարեցին, որ պատրաստ են հունվարի 1-ից պետական ֆինանսավորումից զրկվող եւ փակման վտանգի առաջ կանգնած «Շողակաթ» հեռուստաընկերությանը իրենց եթերում ժամեր տրամադրել:
Թիվի 5-ի տնօրեն Հարություն Հարությունյանը ֆեյսբուքյան էջում գրել էր. «Որպես առաջարկ և հայտարարություն՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերությունը պատրաստ է ժամ տրամադրել «Շողակաթին» հոգևոր-մշակութային հաղորդումների համար»:
«Երկիր Մեդիա» հեռուստաընկերության տնօրեն՝ Արտակ Սարգսյանի անունից հայտարարություն են տարածել. «Բարձր գնահատելով «Շողակաթ» հեռուստաընկերության գործունեությունը և, հաշվի առնելով նրա եթերազրկման հանգամանքը՝ «Երկիր Մեդիա» հեռուստաընկերությունը ևս հայտարարում է, որ հունվարի 1֊ից պատրաստ է եթերաժամ տրամադրել «Շողակաթի» իր գործընկերներին»:


Բաց մի թողեք
Մեծ ճանապարհի սկիզբը․ Ալբերտ Ղարիբյանի առաջին Junior Grand Prix-ը․ Տեսանյութ
Ուղղակի կարող եմ ասել՝ երբեք սա չեմ մոռանա․ Գագիկ Ծառուկյան
Մեղրիում կանցկացվի աննախադեպ «ՏԱՐԱԶֆեստ»