Պատգամավոր մյուս գործընկերներիս հետ այս օրերին մեր երկրի առաջնագծում այցելում ենք Հայրենիք պահող զինվորներին, սպաներին, շնորհավորում Ամանորի առիթով, մաղթանքներ հղում։
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
«Ջերմուկի ուղղությամբ էի մեկնել իմ գործընկեր Արգիշտի Գեւորգյանի եւ ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Գոռ Սարգսյանի հետ։
Նրանց հետ այցը հոգեբանորեն շատ դժվար էր։
Երկուսն էլ Քառօրյային եւ 44-օրյային առաջին իսկ օրից եղել են առաջնագծում։
Այդ ժամանակ նրանք անառիկ կանգնել են Եղնիկներում, Տոնաշենում։
Իսկ հիմա մեր առաջնագիծը անցնում է Ջերմուկով։ Այն էլ թշնամու կողմից օկուպացված հատվածներով։
Գժվելու բան էր ընկերներիս համար։ Ուր էինք, ուր հասանք»։

Բաց մի թողեք
Պուտինի և Փաշինյանի միջև բանակցությունները տեղի կունենան այսօր
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գիրքն արդեն տպագրված է և պատրաստ է հանձնվելու ընթերցողների դատին․ Լուսանկար
Հայ-թուրքական բիզնես-ֆորում Հայաստանո՞ւմ