Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը հերթական խոշոր հատկացումն է արել՝ պարգեւատրելու նպատակով։
Ավինյանի կարգադրությամբ՝ Երեւանի բյուջեից 50 միլիոն դրամ է դուրս գրվել՝ Երեւանի մարզիկներին եւ վերջիններիս մարզիչներին պարգեւատրելու համար։
Կարգադրության մեջ նշված է․ «Սպորտային միջոցառումների կազմակերպում» ծրագրով և տնտեսագիտական դասակարգման «Կրթական, մշակութային և սպորտային նպաստներ բյուջեից» հոդվածով նախատեսված գումարներից, որպես պարգևատրում հատկացնել Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում ներկայացրած, Աշխարհի և Եվրոպայի առաջնություններում հաղթանակ տարած երևանցի մարզիկ-մարզուհիներին և իրենց մարզիչներին 50 միլիոն դրամ գումար»։
Սա դասական քաղաքական կոռուպցիա է, բոլոր պետական կառույցներում էլ նույն պատկերն է, այնպես չէ, որ մյուս նախարարություններում մեծ թվով պարգեւավճարներ չեն ստացել: Փաստորեն, հունիսի 7-ի ընտրություններին ընդառաջ, ուզում են լոյալություն ցույց տալ, որպեսզի պետական համակարգում աշխատողները հիշեն, թե որքան շռայլ են իշխանությունները եւ թե ինչպիսի մեծ լավություններ են արել իրենց: Կառավարությունը գնում է այդ քայլին՝ հույս ունենալով, որ այդ մարդիկ կգնան եւ կընտրեն իրենց: Սովորական երեւույթ է սա ամբողջ աշխարհում: Հայաստանն այս իմաստով բացառիկ չէ,- մանրամասնեց Թրանսփարենսի ինթերնեշնլ» հակակոռուպցիոն կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը։

Բաց մի թողեք
Ի՞նչ է նախատեսվում փոխել հետվճարի ծրագրում․ մանրամասներ
ՔՊ իշխանության ներսում նախկին համակարգի բարքերի վերադարձի վտանգի մասին
Երբեք չենք մոռանա, որ․․․ Թրամփը հիշաչա՞ր է