Պետական եկամուտների կոմիտեն մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել Աշոտ Դավթյան ԱՁ-ի հետ։
Ըստ պայմանագրի գնվել է 3 հատ յուրաքանչյուրը 52 հազար դրամ արժողությամբ ձայնագրող սարք, որը հնարավորություն ունի 8 մետր շառավիղով ավելի քան 100 ժամ անընդմեջ ձայնագրելու։
Եւս 3 ձայնագրող սարք էլ ձեռք է բերվել յուրաքանչյուրը 62 հազար դրամով։ Այս սարքերը 7 մետր շառավիղով անընդմեջ 240 ժամ ձայնագրելու հնարավորություն ունեն։
364 հազար դրամ էլ հատկացվել է 7 տեսախցիկ գնելու համար։ Տեսախցիկները մեկ լիցքավորումով աշխատում են 5-7 ժամ։
Այս պայմանագրով վերջին ապրանքի գնումը կապված է GPS սարքերի հետ։ Ձեռք է բերվել 6 սարք, ընդհանուր 288 հազար դրամ արժեքով։ Այս պայմանագրի համար ՊԵԿ-ը վճարելու է 944 հազար դրամ։
Պայմանագիրը կնքվել է դեկտեմբերի 25-ին։

Բաց մի թողեք
TRIPP-ի հարցը հասավ խորհրդարան
Ինչ սահմանափակումներ կկիրառվեն տրանսպորտի ոլորտում, եթե Հայաստանը կորցնի ԵԱՏՄ անդամակցությունը
«Հայբիզնես» (այժմ` «Ամիօ») բանկի կառավարիչը ոսկու փոխարեն ոսկեգույն կոնֆետներ էր գրավադրել