ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բավականին կոշտ է խոսել Եվրոպայի մասին։
«Նրանք միշտ արգումենտներ են բարձրացնում անցյալի մասին՝ «Մենք միասին կռվել ենք Երկրորդ համաշխարհային պատերազմում» կամ «մենք միասին կռվել ենք ահաբեկչության դեմ պատերազմում»: Մենք շնորհակալ ենք դրա համար: Մենք սիրում ենք նման դաշնակիցներ ունենալ»,- ասել է Վենսը «Fox News»-ին տված հարցազրույցում։
«Բայց միայն այն պատճառով, որ դուք 25 տարի առաջ խելացի բան եք արել, չի նշանակում, որ այսօր չեք կարող հիմարություն անել»,- ընդգծել է նա:
Իսկ թե ինչ է տալիս Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունը շարքային ամերիկացուն, Վենսն ասել է, որ «նախևառաջ, մենք կկարողանանք վերահսկել Վենեսուելայի անհավանական բնական պաշարները»։
«Դա առևանգում չէ: Դա իրավապահ մարմինների գործողություն է»,- ասել է նա Մադուրոյի ձերբակալման մասին։
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը ներողություն է խնդրել ամերիկացի թմրամոլներից։ Նա այս մասին հայտարարել է Fox News-ին տված հարցազրույցում։
«Բոլոր նրանցից, ովքեր սիրում են կոկաին, ես ներողություն եմ խնդրում, բայց Միացյալ Նահանգների նախագահը [Դոնալդ Թրամփը] չի սիրում կոկաին», – ասել է նա՝ նշելով, որ երկրի իշխանությունները կշարունակեն պայքարել թմրանյութերի դեմ։
Փոխնախագահը ընդգծել է, որ որոշ ամերիկացիներ վայելում են անօրինական նյութեր՝ չնայած դրանց վտանգներին։
Վենսը կոչ է արել ամերիկացի թմրամոլներին դիմել բուժման և ընդգծել է, որ ԱՄՆ վարչակազմը կշարունակի առաջ մղել երկրի շահերը՝ չնայած ֆենտանիլի և կոկաինի նկատմամբ իր կոշտ դիրքորոշման քննադատությանը։

Բաց մի թողեք
Օրբանի «դարաշարջանի լվացքը» դուրս կգա Հունգարիայի սահմաններից դեպի Ռուսաստան
Մոսկվան նույն վերաբերմունքն ունի նաև Հայաստան – Ադրբեջան խաղաղության պայմանագրի հարցում
Էրդողանը կարողացել է Ալիևին «դուրս բերել հակաիրանական ճամբարից»