Հանրապետության տարածքում հունվարի 8-ի ցերեկը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Այս մասին հայտնում են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից՝ նշելով, որ հունվարի 9-10-ը, 13-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։
Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ հունվարի 8-ին՝ 13-15մ/վրկ, 9-ին, 11-12-ը՝ 17-20 մ/վրկ արագությամբ, լեռնային առանձին գոտիներում սպասվում են բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Օդի ջերմաստիճանը հունվարի 8-9-ի ցերեկը կբարձրանա 3-5, հունվարի 9-10-ի գիշերը՝ 10-14, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 2-4 աստիճանով։
Երևանում հունվարի 8-ի ցերեկը, 9-ի գիշերը, 11-12-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Հունվարի 9-ին՝ կեսօրից հետո՝ դեպի երեկո, 10-ին և 13-ի ցերեկը սպասվում է ձյուն:

Բաց մի թողեք
Ես ակնկալում եմ հարգանք՝ իմ որդու սխրանքի, նրա հիշատակի և մեր բոլորի արժանապատվության հանդեպ. 44-օրյա նաhատակվшծ Ալբերտ Հովհաննիսյանի հայր
Ծխախոտը՝ թելի ծայրին, մարդկային կյանքը՝ պատասխանատվության սահմանին
«Ինձ ուժ տվեց հպարտությունը, որ նման որդի ենք դաստիարակել. նա հայրենիքը վեր դասեց ամեն ինչից». կամավոր Արմեն Միրգիյանն անմահացել է հոկտեմբերի 6-ին. Լուսանկարներ