Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է․
««Եթե թոշակները 20 հազարով էլ բարձրացնենք, միևնույնն է խնդիրները չեն պակասելու, ինչի՞ բարձրացնենք»,- այսօր ասել է վարչապետը։ Կարծես մարդկանց մասին չի խոսում, կարծես այդ մարդիկ գոյություն չունեն, չկան։
Հատկապես անտանելի էին կենցաղային էժանագին բացատրությունները։ Ուզում էր ասել` դուք ում եք պետք, վատ ապրում եք ու շարունակելու եք ավելի վատ ապրել, ձեզնից ի՞նչ օգուտ։
Մի խոսքով, մի լավ նսեմացրեց, ստորացրեց թոշակառուներին 20 հազար դրամի օրինակով։ Ոչ միայն նսեմացնում ու ստորացնում է թոշակառուներին, այլև ծաղրի է ենթարկում։
Հիշում եք, նախորդ անգամ ասում էր` էդ ի՞նչ տարիքում եք, որ թոշակի հույսին մնաք, գնացեք, բիզնես սկսեք։ Թոշակառուների նկատմամբ ծաղր էր հենց 3 միլիոն դրամ պարգևավճարը պատգամավորներին։
Ինչո՞ւ 3 միլիոն․ «ինչ ա` նրանք մարդ չեն», իրեն հատուկ ցինիզմով պատասխանեց Ալեն Սիմոնյանը։ Նույնիսկ 20 հազարի դեպքում թոշակառուները մարդ չեն։ Նույն մերժողականությամբ սովի մեջ գտնվող արցախցիներին էր ասում՝ գնացե′ք, բադրջան աճեցրե′ք»։

Բաց մի թողեք
Երևանում բազմաբնակարանային շենքի 4-րդ հարկից աշխատակիցը վայր է ընկել ու մաhացել․ Լուսանկար
Ողբերգական դեպք՝ Մասիսում, բետոնե ծածկի փլուզման հետևանքով կա 1 զnh, 2 վիրավnր. Լուսանկար
Պատմական, կոշտ փոփոխություն ԵՄ միգրացիոն քաղաքականության մեջ