Եվրադիվանագիտության ղեկավար Կայա Կալլասն անդրադարձել է «Օրեշնիկ» հրթիռով Ուկրաինային հարվածելու ՌԴ գործողությանը և նշել.
«Պուտինը չի ուզում խաղաղություն, Ռուսաստանը դիվանագիտականբանակցություններին պատասխանում է նոր հրթիռներով և ավերածություններով։ Ռուսական կրկնվող խոշոր հարվածների այս մահաբեր մոդելը կշարունակվի այնքան ժամանակ, մինչև մենք չօգնենք Ուկրաինային պայթեցնել այն»։
Կալլասի խոսքով՝ Ռուսաստանի կողմից «Օրեշնիկ»-ի օգտագործումը Ուկրաինայի հետ հակամարտության հստակ էսկալացիա է. «Այն կոչված է նախազգուշացնելու Եվրոպային և ԱՄՆ-ին: ԵՄ երկրները պետք է ավելի ակտիվորեն օգտագործեն իրենց ՀՕՊ միջոցների պաշարները և անհապաղ անցնեն իրենց ծրագրերի իրականացմանը: Մենք պետք է նաև ավելի մեծացնենք այս պատերազմի գինը Մոսկվայի համար, այդ թվում՝ պատժամիջոցները խստացնելու ճանապարհով»:

Բաց մի թողեք
Կայա Կալլասը առաջարկում է ԵՄ-ի դերը Իրանի հետ հրադադարի բանակցություններում
ԱՄՆ-ն քննարկում է Եվրոպայում միջուկային զինանոցի ընդլայնման հարցը
Բրյուսելի գովազդ. Լատիներենը դարձնելով ԵՄ հաջորդ լեզուն