Պորտուգալացի աշխարհահռչակ ֆուտբոլիստ Քրիշտիանու Ռոնալդուն մտադիր է Ջորջինա Ռոդրիգեսի հետ ամուսնանալուց հետո վաճառել պորտուգալական Կայշկայշում ուենցած առանձնատունը։
Այս մասին հայտնում է Daily Mail պարբերականը։
Հոդվածի համաձայն, Ռոնալդուն անցյալ տարվա օգոստոսին ամուսնության առաջարկ է արել մոդել Ռոդրիգեսին։ Զույգը պատրաստվում է ամուսնանալ այս տարվա ֆուտբոլի առաջնությունից հետո։ Առանձնատունն ունի ութ ննջարան, լողավազան, ստորգետնյա ավտոկայանատեղի, մասնավոր կինոդահլիճ։
Առանձնատան մոտավոր արժեքը կազմում է 40 միլիոն դոլար։
Ի դեպ, ժամանակին Ռոնալդուն ցանկացել է գնել հարեւան հողամասն ու գոլֆի խաղադաշտն էլ գնել, որը պատկանել է մի հյուրանոցի, սակայն նրան մերժել են դրանք վաճառել։


Բաց մի թողեք
Մեծ ճանապարհի սկիզբը․ Ալբերտ Ղարիբյանի առաջին Junior Grand Prix-ը․ Տեսանյութ
Մեղրիում կանցկացվի աննախադեպ «ՏԱՐԱԶֆեստ»
Եղիշե Մելիքյանը՝ Մխիթարյանի մասին. Լուսանկար