Գլխավոր դատախազության շենքում ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը լաբորատորիա է հիմնադրել․ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն այնտեղ ուսանողների համար վարպետության դասեր է անցկացնելու եւ, հավանաբար, ուսանողներին` իր օրինակով սովորեցնելու է, թե ինչպիսին չպետք է լինի պրոֆեսիոնալ իրավաբանը, դատախազը եւ այլն:
Գաղտնիք չէ, որ նա հլու-հնազանդ ծառայում է Նիկոլ Փաշինյանին, շրջանցելով բոլոր օրենքները:
Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը, «Հրապարակի» հետ զրույցում անդրադառնալով թեմային, նկատում է. «Ես, հակառակը, որպես այդպիսին, կարող էի պատկերացնել, որ, ասենք, ԵՊՀ-ում Գլխավոր դատախազությունն ինչ-որ բան նախաձեռներ, օրինակ` իրավաբանական կլինիկա կամ նման բան, բայց որ դատախազության շենքում կարող է համալսարանական լաբորատորիա գործել, անհասկանալի է: Նման բան առաջին անգամ ենք տեսնում:
Եվ, առհասարակ, մի բան չեմ հասկանում․ եթե Աննա Վարդապետյանն արդեն իսկ ԵՊՀ-ում դասախոսում է, թիկնապահներն էլ միջանցքում հսկում են՝ ուսանողների մոտ սարսափ առաջացնելով, էլ ինչո՞ւ է Վարդապետյան Աննան հիմա էլ իր նստավայրում լաբորատորիա ստեղծում: Խայտառակություն է, որ նման պաշտոն զբաղեցնող անձին այդքան թիկնապահ հսկի:
Առհասարակ հասկանալի չէ, թե այդ լաբորատորիայում ինչ պետք է անեն: Եթե այն միայն ԵՊՀ ուսանողների համար է, ապա ինչո՞ւ են նրանց բերում՝ դատախազության շենք լցնում: Կարող են ուղղակի առանձին պրակտիկա անցկացնել նրանց հետ, այդքան բան»:
Պետրոսյանը նաեւ ասում է. «Ես Աննա Վարդապետյանի հետ անձամբ չեմ շփվել, բայց նա այն իրավաբանը չէ, որ կարող է ուսանողներին դասեր տալ: Նա դատախազ դառնալուց առաջ մեկ օր անգամ չի աշխատել իրավապահ համակարգում: Աշխատել է Դատական դեպարտամենտում, արդարադատության ակադեմիայում, ինչպես նաեւ՝ դատավորի օգնական է աշխատել: Դա ի՞նչ պրակտիկա է: Ի՞նչ կարող է տալ նա ուսանողներին»:

Բաց մի թողեք
Մեկնարկում է Ժամանակակից երաժշտության փառատոնը
Մարությանը մասնակցելո՞ւ է առաջիկա ընտրություններին, թե՞ ոչ
Կգնամ մեր տուն, մեր բախչեն կմշակեմ, պամիդոր կաճացնեմ։ Պամիդորի գործը լավ ա