19/02/2026

Ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր դեմ նոր հայց է ներկայացվել

Anna Mkrtchyan

ՀՀ Գլխավոր դատախազությունը հերթական քաղաքացիական հայցն է ներկայացրել նախկին համայնքապետ Արա Մկրտչյանի դեմ, որը ԱԺ ընդդիմադիր պատգամավոր Աննա Մկրտչյանի հայրն է։

Հրապարակ թերթը գրել է․ Արա Մկրտչյանը եղել է Քասախ համայնքի ղեկավար, դեռ 2021 թվականին նրա նկատմամբ քրեական հետապդնում սկսվեց։  Այժմ դատախազությունը պատգամավորի հորից պահանջում է մոտ 35 միլիոն դրամ՝ որպես պետությանը պատճառված վնաս։

Հայցը երկու շաբաթ առաջ է մուտք արվել դատարան, մակագրվել է հայտնի դատավոր Կարապետ Բադալյանին, որը, իշխանության սրտի դատավորներից է, ազգագագետ Հրանուշ Խառատյանի փեսան:

Փորձեցինք զրուցել Արա Մկրտչյանի, Աննա Մկրտչյանի հետ, վերջինս հեռախոսազանգին չպատասխանեց։