ԱՄՆ քաղաքացիները պետք է անհապաղ լքեն Իրանը՝ Հայաստանի կամ Թուրքիայի տարածքով։ Այս կոչով հանդես է եկել ՄՆ Պետքարտուղարությունը։ Պետդեպը հայտնել է Իրանում բողոքի ակցիաների աճի մասին։
Գերատեսչության հայտարարության մեջ նշվում է, որ երկրի իշխանությունները սահմանափակումներ են մտցնում երթևեկության վրա, փակում են ճանապարհները, խաթարում հասարակական տրանսպորտի գործունեությունը և արգելափակում ինտերնետ հասանելիությունը։
Պետդեպի տվյալներով՝ ավիաընկերությունները շարունակում են սահմանափակել կամ ամբողջությամբ չեղարկել դեպի Իրան և Իրանից չվերթները։ Մի քանի ավիափոխադրողներ դադարեցրել են ավիահաղորդակցությունը առնվազն մինչև ուրբաթ, հունվարի 16-ը։
Հետևաբար, միջազգային ճանապարհորդությունների իրավիճակը մնում է անկայուն և կարող է փոփոխվել առանց նախազգուշացման։ «ԱՄՆ քաղաքացիներին խորհուրդ է տրվում պատրաստվել ինտերնետի երկարատև անջատումներին և նախապես պլանավորել այլընտրանքային հաղորդակցության տարբերակներ։ Եթե անվտանգ հնարավոր է, ԱՄՆ քաղաքացիները պետք է դիտարկեն Իրանից ցամաքային ճանապարհով՝ Հայաստանի կամ Թուրքիայի միջոցով լքելու հնարավորությունը», – ասվում է հայտարարության մեջ։

Բաց մի թողեք
Բելգիան նկատողություն է անում ԱՄՆ դեսպանին` թլպատման մեղադրանքների համար
Եվրամիությունը՝ ՌԴ սպառնալիքին ի պատասխան, որքա՞ն հետևողական կլինի Լեհաստանի հարցում
Ով է ԵՄ դիտորդական առաքելության նոր ղեկավարը․ Լուսանկար