Իրանը զգուշացրել է տարածաշրջանի երկրներին, որ կհարվածի իրենց տարածքում գտնվող ամերիկյան ռազմաբազաներին, եթե Միացյալ Նահանգները հարձակվի Իրանի վրա։
«Թեհրանը տեղեկացրել է տարածաշրջանի երկրներին՝ սկսած Սաուդյան Արաբիայից և ԱՄԷ-ից մինչև Թուրքիա, որ եթե Միացյալ Նահանգները հարվածի Իրանին, այդ երկրներում գտնվող ամերիկյան ռազմակայանները կենթարկվեն հարձակման», – ասել է պաշտոնյան՝ հավելելով, որ Իրանը խնդրել է այդ կառավարություններին փորձել կանխել ԱՄՆ-ի հնարավոր հարձակումը։
Հիշեցնենք, որ ԱՄՆ Դոնալդ Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին, եթե ցուցարարների դեմ բռնի ուժ կիրառվի և արյունահեղություն լինի։ Նա նաև իր աջակցությունն է հայտնել Իրանում հակակառավարական ցույցերի մասնակիցներին՝ հորդորելով նրանց շարունակել պայքարն ու խոստանալով օգնության հասնել։

Բաց մի թողեք
Պուտինի անսպասելի հայտարարությունը Ուկրաինայի հետ պատերազմն ավարտելու մասին
Անօդաչու թռչող սարքեր են հարձակվել Մոսկվայի մարզի վրա․ Լուսանկար
Կանե՛ս, Էմանուել․ ինչպես է Թրամփը ճնշել Մակրոնին