Վաղուց նման բան չէր եղել։ Բացասական ջերմաստիճանային անոմալիան ձգվում է գրեթե 7,000 կիլոմետր։
Այս մասին գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրեն Լևոն Ազիզյանը։
«Հունվարի 23-ին սառը եղանակը կհաստատվի Ամստերդամից մինչև Չիտա ընկած տարածքում։ Այդ անոմալիայի ձգվածությունը կազմում է մոտավորապես 6,600 կմ։
Սառնամանիքների էպիկենտրոնը կլինի Միջին Ուրալում. հունվարի 23-ի առավոտյան այնտեղ ջերմաստիճանը կլինի նորմայից 20 աստիճանով ցածր՝ հասնելով նվազագույնը -37-ի»,-գրել է նա:

Բաց մի թողեք
Ջերմաստիճանն առաջիկա օրերին կբարձրանա 3-6 աստիճանով. սպասվում են տեղումներ
Աղերսագիր՝ ուղղված Վեհափառին. պահանջում են կարգալույծ անել Անուշավան եպս Ժամկոչյանին
«Նոան» Հայաստանի Գավաթի կիսաեզրափակչի առաջին խաղում հաղթել է «Արարատ-Արմենիային»