Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը ցանկանում էր ցուցադրել իր hզորությունն ամբողջ աշխարհում և տարածաշրջանում, հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Ալեքսանդր Ստուբը Դավոսում կայացած Համաշխարհային տնտեսական ֆորումում։
«Նայեք, թե ինչ է կատարվում Կենտրոնական Ասիայում, Հարավային Կովկասում, Իրանում, Սիրիայում և Վենեսուելայում։ Կրեմլի տեսանկյունից սա հեռու է հաջողության պատմություն լինելուց», – ասել է Ստուբը։
Ֆինլանդիայի նախագահը նաև նշել է, որ Ռուսաստանը չի հաղթում Ուկրաինայի հետ պատերազմում։
Նրա խոսքով, վերջին 1000 օրվա ընթացքում ռուսական զորքերը գրավել են Ուկրաինայի տարածքի միայն 1%-ը՝ կորցնելով հարյուր հազարավոր զինվորներ։ Ավելին, նրչա պնդմամբ, Ռուսաստանի տնտեսությունը ճգնաժամի մեջ է, և գնաճը արագորեն աճում է։

Բաց մի թողեք
Վատիկանը Թրամփի քննադատությունը Հռոմի պապի հասցեին դիտարկել է անզորության նշան
Ինչո՞ւ են ամերիկյան նավերը Պարսից ծոցում, պետք է լքեն տարածաշրջանը
Բրիտանիան չի աջակցի Հորմուզի նեղուցի շրջափակմանը. Սթարմեր