Հունվարի 21-ին՝ ժամը 18։21-ին, Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ռինդ գյուղի սկզբնամասում գտնվող տներից մեկի բակում ավտոկռունկը կողաշրջվել է, կա արգելափակված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ գյուղի առաջին փողոցի տներից մեկի բակում «MAZ» մակնիշի ավտոկռունկը շինարարական աշխատանքեր իրականացնելիս կողաշրջվել է․ կա զոհ։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոկռունկը, հատուկ տեխնիկայի օգնությամբ խցիկից դուրս են բերել վարորդի դին և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Բաց մի թողեք
Միգրանտները կպարտավորվեն հեռախոս գնել Ռուսաստան ժամանելուն պես․ նոր կանոններ են գործելու ՌԴ-ում
Քաղաքացիները Մալաթիայի ջրանցքից դուրս են բերել տղամարդու, ով հայտնել է, որ ևս 2 մարդ է ընկել ջրանցքը
Ռուսաստան մուտք գործող յուրաքանչյուր օտարերկրացի կգտնվի ոստիկանության և հատուկ ծառայությունների շուրջօրյա հսկողության տակ