ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ Ա.Ա.-ն իրականացնում է ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն:
Մասնավորապես՝ վերջինս Ա.Վ.-ից և Կ.Վ.-ից ձեռք է բերում շշալցված տարբեր տեսակի կեղծ օղիներ, որոնք վաճառում է տարբեր անձանց և տնտեսվարողների:
Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Ա.Ա.-ի, Ա.Վ.-ի և Կ.Վ.-ի կողմից փաստացի օգտագործվող շինությունում, բնակության վայրում և տրանսպորտային միջոցներում հայտնաբերվել են կեղծ օղու շշեր, պիտակներ, ակցիզներ:
Նախաքննության ընթացքում վերջիններիս կողմից վերականգնվել է պետությանը պատճառված 6 մլն ՀՀ դրամ գումարի վնասը:
Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Բաց մի թողեք
Հիվանդ մարդուն տարել են ոստիկանություն, վախեցրել, ստիպել՝ ցուցմունք տա, թե ընտրակաշառք են տվել. Տեսանյութ
Հունիսի 2-ից ՀՀ-ն պետք է դադարեցնի դեպի ՌԴ ձկնամթերքի արտահանման հավաստագրումը․ Ռոսսելխոզնադզոր
Եվրոպայի բիզնես առավելությունը. Օրենքի գերակայություն