Ի պատասխան «Զինվոր թոռնիկիս հոսպիտալում ստիպողաբար հnգեմետ դեղեր են տալիս» վերտառությամբ հրապարակման՝ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ տարածված տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
«Զինծառայողը զորամասից ընդունվել է կայազորը սպասարկող հոսպիտալ, որտեղ իրականացված նախնական հետազոտությունից հետո, պայմանավորված արձանագրված առողջական խնդիրների բնույթով, հետագա հետազոտման, բուժման և փորձաքննության նպատակով տեղափոխվել է նեղ մասնագիտացված ռազմաբժշկական հաստատություն։
Ներկայումս զինծառայողը հետազոտվում և ախտորոշմանը համապատասխան բուժում է ստանում մասնագիտացված բաժանմունքում, իսկ բժիշկ-մասնագետների խորհրդատվությունները կազմակերպվում են ըստ բժշկական ցուցումների։
Զինծառայողը հետազոտվում և բուժվում է հոժարակամ. նրա կամքին հակառակ բժշկական որևէ միջամտություն չի իրականացվում, դեղորայքը նշանակվել ու տրվում է գործող առողջապահական ստանդարտներին համապատասխան։
Անհրաժեշտ հետազոտությունների և բուժման ավարտից հետո զինծառայողը ներկայացվելու է ռազմաբժշկական փորձաքննության»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Բաց մի թողեք
ՊՆ-ում նշանակումներ են կատարվել
Բարձրանում է ՀՀ միջազգային հեղինակությունը. վարչապետը խոսել է աշխարհում Հայաստանի նոր դիրքավորման մասին
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահի հետ. Լուսանկար