Թեոդոսիայի 15-րդ դարի հայկական եկեղեցին հայտնվել է կործանման վտանգի առջև և պահանջում է անհետաձգելի միջամտություն։
Սոցիալական ցանցերում տարածվել է նրա վթարային վիճակի մասին մտահոգիչ հաղորդագրություն․ 2026 թվականի հունվարի 12-ին արձանագրվել է մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտ հանդիսացող Գաբրիել և Միքայել եկեղեցու զանգակատան մասնակի փլուզում։
Հրապարակման հեղինակը զգուշացրել է, որ Ղրիմը կարող է զրկվել պատմության եզակի հուշարձանից։ Հենց այստեղ՝ 1848 թվականին, հայկական ծեսով տեղի է ունեցել նկարիչ Հովհաննես Այվազովսկու և Յուլիա Գրևսի պսակադրությունը։
Եկեղեցին օգտագործման իրավունքով հանձնված է Թեոդոսիայի «Սուրբ Սարգիս» կրոնական կազմակերպությանը, որը մտնում է Հայ Առաքելական Եկեղեցու Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի կազմի մեջ։ Իր գոյության դարերի ընթացքում եկեղեցին բազմաթիվ փորձություններ է կրել․ 1927 թվականի երկրաշարժի հետևանքով ավերվել է արևմտյան գավիթը, իսկ 1962 թվականին փլուզվել է ճակատի մի մասը։
Հետագայում իրականացվել է վերակառուցում․ վերականգնվել է գավիթը, փոխարինվել են պատուհանների և դռների շրջանակները, նորոգվել է տանիքը և փակվել են ճեղքերը։ Այդ ժամանակից ի վեր լայնածավալ վերականգնողական աշխատանքներ չեն իրականացվել։
«Հայկական միջնադարյան ճարտարապետության հուշարձանների թվով Ղրիմը աշխարհում զբաղեցնում է չորրորդ տեղը՝ Արցախից, Արևմտյան Հայաստանից (ներկայումս Թուրքիայի տարածք) և Հայաստանից հետո»,- նշել է «Ղրիմի հայերը» պատմական ակումբի ղեկավար Թիմուր Յանը։


Բաց մի թողեք
Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը. Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում. Տեսանյութ
Մեկ տարուց ավելի է, ինչ տեսազանգ չի եղել․ Վերոնիկա Զոնաբենդ
Ռուսաստանը սպառնում է զանգվածային հարվածներով Ուկրաինայի էներգետիկ օբյեկտներին, քանի որ Կիևի էլեկտրակայանների զոհերի թիվը հասել է 38-ի