Միջերկրական ծովի շրջաններից Հայաստան հասած ցիկլոնը մեր երկրում կմնա մինչև փետրվարի 4-ը ներառյալ։
Հանրապետության բոլոր տարածաշրջաններում և Երևանում ձյան առատ տեղումներ են։
Ըստ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնի՝ հունվարի 31-ին, փետրվարի 1-3-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ, լեռնային շրջաններում՝ բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
Փետրվարի 1-3-ի գիշերը և առավոտյան ժամերին Շիրակի դաշտի ցածրադիր հատվածներում, Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում, Արարատյան դաշտում, այդ թվում նաև Երևանում սպասվում է մառախուղ։
Փետրվարի 1-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։

Բաց մի թողեք
«Արտուշիցս հետո երեխաներս և թոռնիկներս ապրելու ուժ տվեցին». կամավոր Արտուշ Մարտիրոսյանն անմահացել է հոկտեմբերի 2-ին. Լուսանկարներ
Քիմ Քարդաշյանը իր 46-ամյակը նշել է ամբողջությամբ կապիչներից պատրաստված զգեստով. Լուսանկարներ
Սեփականատերը ցանկանում է ձեզ հանել հաշվառումից. 2 դեպք, երբ դա չի կարող արվել. ինչ է նախատեսվում 2027 թ.-ի հունվարի 1-ից