Ռուսաստանը ներառվել է ԵՄ փողերի լվացման սեւ ցուցակում։
Այս մասին որոշումը մտել է ուժի մեջ։ Այս մասին հայտնում է ԵՄ Խորհուրդը։ Համաձայն հաղորդման, որոշումը ուժի մեջ է մտել հունվարի 29-ին, այն բանից հետո, երբ ԵՄ անդամ որեւէ երկիր այդ որոշման դեմ առարկություն չի ներկայացրել։
Հիշեցնենք, որ որոշումը կայացվել է անցյալ տարվա դեկտեմբերին եւ մինչ այժմ համաձայն ԵՄ ընթացակարգերի, որոշումն անցնում էր հաստատման փուլը։
Համաձայն ԵՄ օրենքների, եվրոպական բանկերը հավելյալ պարտավորություն ունեն վերահսկել ցանկացած գործառնություն, որոնք կապված են ցանկում ներառված երկրների հետ։
Բացի այդ, ԵՄ-ն իրավունք է ստանում ճնշում գործադրել ցանկացած երկրի նկատմամբ, պահանջելով խստացնել սեւ ցուցակում ներառված երկրների հետ ֆինանսական գործարքները։

Բաց մի թողեք
Չեռնոգորիան մոտենում է ԵՄ անդամակցությանը։ Սերբիան կարող է փորձել կանխել դա
Ռուսաստանի վերադարձը G20-ում առաջացրել է եվրոպացիների զայրույթը
Գերմանիայի ծայրահեղ աջերը փոքր արևելյան նահանգը դիտարկում են որպես ազգային իշխանության ցատկահարթակ