Երեկ հայաստանյան բարձրաստիճան հոգևորականներին առաջադրված մեղադրանքները, որոնք ամբողջությամբ ապօրինի են, պարզ է, որ ուղղված է Ավստրիայում փետրվարի 16-ից 19-ը նշանակված եպիսկոպոսաց ժողովը տապալելուն:
Արդեն Հոգևոր խորհրդի անդամ հանդիսացող բոլոր եպիսկոպոսների ՍԷԿՏ-ը փակվել է և նրանք չեն կարող մեկնել երկրից` ժողովին մասնակցելու: Դեռևս Վեհափառին մեղադրանք չի առաջադրվել, բայց մոտ օրերս նրան էլ կառաջադրվի, ըստ ամենայնի, և նա էլ չի կարող Հայաստանից հեռանալ:
Հիշեցնենք, որ այս ժողովը նշանակված էր դեկտեմբերի 12-ին և հետաձգվեց, որովհետև ԱԱԾ-ից Վեհափառին ուղիղ տեքստով զգուշացրել էին, թե դրսից Հայաստան եկած եպիսկոպոսները այլևս չեն կարողանա մեկնել` կհայտնվեն Միքայել և Արշակ սրբազանների կողքի խցերում: Եվ Գարեգին Բ-ն այդ պատճառով որոշեց անորոշ ժամանակով հետաձգել ժողովը:
Ակնհայտ է, որ դեկտեմբերի հետաձգումը սխալ քայլ էր, բայց առավել կարևոր է, թե հիմա ինչ է որոշելու Վեհափառը:
Եկեղեցում քննարկումներ են ընթանում այս թեմայով: Կա կարծիք, որ պետք է չեղարկել ժողովը և ցույց տալ, որ սա բռնություն է եկեղեցու հանդեպ, որ Փաշինյանը թույլ չի տալիս, որ Հայ առաքելական եկեղեցին իր գործառույթներն իրականացնի և սա անթույլատրելի միջամտություն է հոգևոր կյանքին ու աշխարհասփյուռ կառույցի հանդեպ տեռոր:
Բայց ավելի գերիշխող է այն կարծիքը, որ ժողովը պետք է կայանա ամեն գնով: Ասենք, թեկուզ ոմանք օնլայն կապով միանան ժողովին, ոմանք` Ավստրիայի Սանկտ Փյոլթըն քաղաքում ուղիղ մասնակցեն: Որ ժողովը պետք է կոշտ ու աննահանջ դիրքորոշում հայտնի և այս վերջին խայտառակ հետապնդումները պետք է ավելի կոշտացնեն ժողովականների դիրքորոշումը:
Արդեն իսկ պարզ է, որ Փաշինյանը չի պատրաստվում որևէ զիջման գնալ: Ի դեպ, 10 տիրադավների ճամբարում լուրջ ճեղքված ու խուճապ կա, տարաձայնություններ կան ընտրված մարտավարության և կասկածներ պայքարի արդյունավետության հետ կապված, ուղղակի այս մարդիկ իրենց համար նահանջի ոչ մի արահետ չեն թողել։

Բաց մի թողեք
Թուրքիայի ու Ադրբեջանի հետ խաղաղություն պետք է, բայց պիտի մի բան հասկանալ
Պետությունների շահերը, նույնիսկ եթե նրանք վաղեմի բարեկամներ են, միշտ չէ որ համընկնում են
Փաշինյանի թեզի հիմնական խնդիրը