12/02/2026

Կայքը՝ 2009թ․-ից․ սկսած՝ Միտք թերթից 2001թ.

Նիդերլանդների թագուհի Մաքսիման բանակ կգնա․ Լուսանկար

Նիդերլանդների թագուհի Մաքսիման որոշում է կայացրել զինվորական ծառայության մեկնել երկրի Զինված ուժերում՝ որպես ռեզերվիստ։

Այս մասին հայտնում է RTL-ը։

Համաձայն հաղորդման, Նիդերլանդների թագավոր Վիլեմ Ալեքսանդրի կինը զինվորական ծառայություն է անցնելու ոչ ամբողջական ֆորմատով, սկսելով զինվորական պատրաստության կուրս, որը ներառելու է տեսական եւ գործանական պարապմունքներ։

Ընդ որում, համաձայն նիդերլանդական օրենսդրության, ռեզերվիստները կարող են զինվորական առաջադրանքներ կատարելու ներգրավել կադրային զինվորականների հետ մեկտեղ՝ տարերային աղետների հետեւանքների լիկվիդացման, կամ խոշոր ռազմական հակամարտությունների դեպքում՝ հանդես գալով որպես պրոֆեսիոնալ զինվորականների փոխարինողներ։

Նիդերլանդական ռազմական գերատեսչությունը հայտարարել է, որ Մաքսիմա թագուհու կայացրած որոշումը նախ եւ առաջ ունի սիմվոլիկ նշանակություն, որով վերջինս ցանկանում է  խթանել այն նիդերլանդացիներին, ովքեր կցանկանան անցնել բանակային ծառայություն։

Նկատենք, որ զինակոչիկների թիվը Նիդերլանդներում ավելացել էր նաեւ այն բանից հետո, երբ գահաժառանգ արքայադուստր Ամելիան էր սկսել անցնել զինվորական պատրաստություն։

Նիդերլանդների թագուհին «բանակ կգնա»