ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)
Բարենպաստ օր է: Հնարավորություն կունենաք վերջ դնել վաղեմի վեճերին, հարաբերություններ հաստատել այն մարդկանց հետ, ում հետ վերջին ժամանակներս լեզու չեք գտել: Հարմար օր է անելիքների քննարկման համար: Դուք լսում եք ուրիշի կարծիքը, հանգիստ արձագանքում եք քննադատություններին, ուստի կոնֆլիկներ չեն առաջանում: Կառաջանան բարդ, լուրջ խնդիրներ, որոնք պետք է լուծեք: Դուք կարող եք լուծել բոլոր դժվարությունները, կարող եք ելք գտնել անորոշ իրավիճակներից դուրս գալու համար: Փորձեք ռիսկի չդիմել: Զգուշությունը օգնում է խուսափել շատ սխալներից:
ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)
Օրը բավական բարդ է ։ Ձեզ համար դժվար կլինի պահպանել ինքնատիրապետումը, բայց դա անհրաժեշտ է, որպեսզի հաջողության հասնեք: Օրվա առաջին կեսին հնարավորություն կունենաք կարգավորել գործնական հարաբերությունները, որոնք շատ օգտակար կլինեն ձեր համար: Հնարավոր է վերականգնել կապերը վաղեմի դաշնակիցների հետ: Չի բացառվում, որ նրանք ձեզ հետաքրքիր առաջարկներ կանեն: Օրվա երկրորդ կեսին պետք է դիմակայել աննշան դժվարությունները: Դրանք հաղթահարել ավելի հեշտ կլինի, եթե հանգիստ վերլուծեք առաջացած խնդիրները:
ԵՐԿՎՈՐՅԱԿ (Gemini, 22.V–21.VI)
Օրվա սկիզբը խոստանում է նոր գաղափարներ, անսպասելի բացահայտումներ: Այն շատ արդյունավետ կլինի, հարմար է ուսման և մտավոր աշխատանքի համար ։ Շատ մարդկանց հետ կարելի է ընդհանուր լեզու գտնել: Դուք կարող եք հասկանալ նույնիսկ նրանց, ովքեր ձեզ նման չեն: Հավանական են հաջողությունները առևտրային ոլորտում: Կնքված գործարքները ձեռնտու կլինեն: Օրվա երկրորդ կեսը լի կլինի հաճելի ծանոթություններով, անսովոր հանդիպումներով: Չեն բացառվում ռոմանտիկ հետաքրքրությունները: Կարող են հաջող ձևավորվել չպլանավորված ուղևորությունները:
ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)
Առավոտյան հնարավոր է անհանգստանաք: Այդ ժամանակ կարող են անսպասելի խնդիրներ ծագել մտերիմների հետ, չեն բացառվում կոնֆլիկտները ։ Բայց այս լարված ժամանակահատվածը երկար չի տևի, արդեն մի քանի ժամ անց իրավիճակը կփոխվի դեպի լավը: Հնարավորություն ունեք հասնել հաջողության գործում: Միանգամայն պարզ կդառնա, որ ձեր ջանքերը ապարդյուն չեն եղել: Օրվա երկրորդ կեսը հարմար է գործնական բանակցությունների համար: Հնարավոր է աջակցություն ստանաք ազդեցիկ մարդկանցից: Որոշ Խեցգետիններ կգտնեն դաշնակիցներ:
ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)
Դուք հաջողակ այնտեղ, որտեղ ոչ ոք չէր սպասում: Բարենպաստ հանգամանքների բերումով հնարավորություն կունենաք ավարտել այն գործերը, որի վրա դուք վերջին շրջանում շատ ջանք եք թափել: Ի հայտ կգան անսպասելի, համարձակ գաղափարներ: Հավանական են հաջող նորությունները: Հարկ է զգուշություն ցուցաբերել ֆինանսական գործերում: Ավելի լավ է գործարքներ չկնքել կասկածելի անձնավորությունների հետ: Ոչ բոլոր Առյուծների մոտ է այսօր ստացվում ճիշտ տպավորություն թողնել նոր ծանոթների մոտ:
ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)
Կարելի է հիանալի ժամանակ անցկացնել, զվարճանալ, շփվել ընկերների հետ։ Իսկ ահա աշխատանքի համար այնքան էլ բարենպաստ օր չէ: Շատ բան այնպես չի ընթանում, որքան ցանկալի կլիներ: Դուք սովորականից շատ եք սխալվում, կարող եք մոռանալ այն,ինչ կարևոր է: Չի բացառվում, որ մարդիկ, ովքեր խոստացել են օգնել, չեն պահի խոստումը: Ստիպված կլինեք բոլոր ծագող խնդիրները լուծել ինքնուրույն: Կարող են ծագել ֆինանսական դժվարություններ, որոնց պատճառով ստիպված կլինեք հետաձգել ծրագրված գնումները:
ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)
Հիանալի օր է: Դուք պատրաստ եք շատ բանի, ձեր առջև դրված նպատակներին հասնելու համար: Չեք վախենում դժվարություններից: Ճանապարհին խոչընդոտներ կարող են առաջանալ, բայց դուք չեք հանձնվում: Օգտակար կլինի ձեր փորձը: Հին ծանոթների խորհուրդները նույնպես կարող են օգտակար լինել ։ Արժե քննարկել ապագայի ծրագրերը համախոհների հետ: Դուք կհասկանաք, թե ինչպես հասնել ընդհանուր նպատակներին: Հնարավորություն կունենաք հաշտվել նրանց հետ, ում հետ վեճեր եք ունեցել: Նշանի որոշ ներկայացուցիչների սպասվում է հանդիպում մի մարդու հետ, ում հետ ժամանակին շատ մտերիմ եք եղել:
ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)
Ձեզ սպասում է շատ լարված, անհանգիստ առավոտ: Մի քանի ժամում պետք է շատ բան հասցնենք, լուծեք մի շարք խնդիրներ: Դժվար կլինի պահպանել ինքնատիրապետումը: Որոշ Կարիճներ կարող են զայրանալ և վիրավորել սիրելիներին: Բայց շուտով իրավիճակը կփոխվի դեպի լավը, հետագայում դրական միտումների ազդեցությունը միայն ուժեղանալու է: Օրվա երկրորդ կեսին հնարավոր են հաջողություններ աշխատանքում :Այդ ժամանակ նույնիսկ միապաղաղ գործերը ձանձրալի և հոգնեցնող չեն թվա: Դուք չեք շեղվի, ուստի սխալներ թույլ չեք տա:
ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)
Առավոտյան կանհագստանաք: Այդ ժամանակ շատ բան գնում է ոչ այնպես, ինչպես սպասում էիք: Չի բացառվում, որ պետք է փոխեք ծրագրերը, հետաձգեք նշանակված հանդիպումները: Հնարավոր են կենցաղային թյուրիմացություններ: Դրանք հազիվ թե լուրջ լինեն, բայց, այնուամենայնիվ, կխանգարեն կենտրոնանալ աշխատանքի վրա: Իրավիճակն աստիճանաբար փոխվում է դեպի լավը, դուք ավելի հանգիստ և վստահ եք զգում: Ի հայտ կգան նոր գաղափարներ, ապա և մարդիկ, ովքեր կօգնեն դրանց իրականացմանը: Երեկոն հնարավորություն է տալիս իմանալ ինչ-որ նոր բան: Ազատ զգացեք և հարցեր տվեք նրանց, ովքեր ավելի շատ գիտեն, քան դուք:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)
Օրը բավականին բարդ է։ Ոչ միշտ է հաջողվում ճիշտ սահմանել առաջնահերթությունները, հասկանալ, թե ինչի վրա արժե կենտրոնանալ: Տանը սովորականից շատ գործեր կառաջանան: Չի բացառվում, որ մտերիմներին անհրաժեշտ լինի ձեր օգնությունը: Դժվար է պահպանել հանգստությունը: Դուք շատ բան եք սրտին մոտ ընդունում, կարող եք անհանգստանալ այն բաների համար, ինչը այլ ժամանակը պարզապես չեք նկատել: Ավելի լավ է գործերը չհետաձգել օրվա երկրորդ կես: Ամենայն հավանականությամբ, դուք չափից շատ հոգնած կլինեք և պարզապես չեք կարողանա դրանց վրա կենտրոնանալ:
ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)
Դուք կարող եք նյարդայնանալ մանրուքներից, սրտին մոտ ընդունել աննշան իրադարձությունները: Սակայն ընդհանուր առմամբ օրը լավ է դասավորվում: Հնարավորություն կունենաք լուծել ֆինանսական խնդիրները կամ գործարքներ կնքել, որոնք շուտով շահույթ կբերեն: Որոշ Ջրհոսներ կստանան գայթակղիչ առաջարկներ, որոնք վերաբերում են աշխատանքին: Հիշեք, ավելի լավ է չշտապել պատասխանի հարցում: Փորձեք համբերատար լինել: Ցանկալի չէ քննարկել ապագայի ծրագրերը: Գործը կարող է հանգեցնել լուրջ վեճերի:
ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)
Օրը բարենպաստ է, հնարավորություն կունենաք շատ բան անել: Դուք լուրջ եք տրամադրված, չեք ցանկանում հետաձգել ձեր ծրագրերը, չեք վախենում դժվարություններից: Նման մոտեցումը թույլ է տալիս շատ բան իրականացնել: Արդյունավետ կընթանան գործնական բանակցությունները: Կգտնեք նոր, բավականին ազդեցիկ դաշնակիցներ, ովքեր շահագրգիռ են ձեր պլանների իրականացման հարցում: Ձեր հմայքը մեծ դեր է խաղում: Հենց դրա շնորհիվ է, որ դուք տարբեր մարդկանցից աջակցություն եք ստանում: Հնարավոր է հետաքրքիր ռոմանտիկ պատմության սկիզբ:

Բաց մի թողեք
Պատմական Կարսում բարձրացվեց Հայոց եռագույնը. Մհեր Ղարիբյանը՝ առաջին տեղում. Տեսանյութ
Մեկ տարուց ավելի է, ինչ տեսազանգ չի եղել․ Վերոնիկա Զոնաբենդ
Ժամանակն է, որ պահպանողականները վերաշարադրեն միգրացիայի վերաբերյալ միջազգային կանոնները