Այսօր՝ փետրվարի 6-ին, ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արթիկի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարները, Շիրակի մարզային փրկարարական վարչության պետի տեղակալ Ադամյանի և ՀՀ ՆԳՆ ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանի, և ՀՀ ՆԳՆ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Շիրակի մարզի քրեական վարչության ծառայողները՝ վարչության պետի պաշտոնակատար Արթուր Ֆիշյանի գլխավորությամբ, Արթիկ քաղաքում կանխել են քաղաքացու ինքնասպանության փորձը։
Օպերատիվորեն ժամանում են Արթիկի փրկարարները, պարեկներն ու Շիրակի մարզի քրեական ոստիկանները, որոնց էլ հաջողվում է փրկել 24-ամյա աղջկա կյանքը, ում տեղում Արթիկի հիվանդանոցի բժիշկները նախ բուժօգնություն են ցուցաբերում, ապա ՊԾ Շիրակի մարզի գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի պարեկներ Ժիլբերտ Մարգարյանի և Հովսեփ Բեյբությանի ուղեկցությամբ տեղափոխում են ոստիկանության Արթիկի բաժին։
Դեպքի փաստով ոստիկանության Արթիկի բաժնում փաստաթղթեր են նախապատրաստվում, որոնք հնարավոր է կփոխանցվեն ՀՀ Քննչական կոմիտեի Շիրակի մարզի քննչական վարչության Արթիկի և Անիի քննչական բաժին։

Բաց մի թողեք
Ողբերգական դեպք՝ Արարատում, հայրը «Mercedes»-ով անզգուշաբար վրաերթի է ենթարկել իր աղջնակին․ Լուսանկար
Բախվել են «Tesla»-ն ու մոտոցիկլը․ վերջինը կողաշրջվել ու հարվածել է մայթին կանգնած 3 հետիոտնի․ մոտոցիկլավարն ու հետիոտները հոսպիտալացվել են
«Չայնիի» ոլորանների սկզբնամասում «Chevrolet»-ն դուրս է եկել ճանապարհից, մայր ու դուստր տեղափոխվել են հիվանդանոց․ Լուսանկար