Փետրվարի 7֊ին բանակում զինվորի մահվան հերթական դեպքն է գրանցվել։
Մեր տեղեկություններով՝ դեպքը տեղի է ունեցել դիրքերում։ 22-ամյա Դավիթ Մանուկյանին մահացած են հայտնաբերել դիրք բարձրանալու հաջորդ օրը։ Դավիթը Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղից է։
Համագյուղացիներից պատմեցին, որ նա «Պաշտպան հայրենյաց» ծրագրով էր ծառայում, իրենից փոքր քույր ունի, ապրում էր ծնողների հետ։ Ինչպես նշեցին, ծնողները համեստ, քրտինքով ապրող մարդիկ են։
Համագյուղացիները չեն հավատում, որ Դավիթն ինչ֊որ մեկի հետ կարող էր խնդիր ունենալ, չափազանց համեստ, դաստիարակված երիտասարդ էր։


Բաց մի թողեք
Ինչ անել, եթե վարպետը չի կատարել պայմանավորված աշխատանքը. մանրամասներ
«Նոր Մեր բակը»․ հայկական հայտնի ֆիլմաշարը վերադառնում է 30 տարի անց. Լուսանկար
«Իմ ուժը քոնն է, քո պահապանն եմ, չմտածես». կամավոր Սարգիս Օխոյանն անմահացել է հոկտեմբերի 17-ին Ջրականում. Լուսանկարներ