Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 9-ի արտահերթ նիստում հաստատել է 2026 թվականի հունիսի 7-ին նշանակված ԱԺ հերթական ընտրությունների նախապատրաստման և անցկացման հիմնական միջոցառումների ժամանակացույցը:
Այսպիսով, կուսակցությունը, կուսակցությունների դաշինքն ընտրություններին մասնակցելու համար օգտահաշիվ ստանալու նպատակով էլեկտրոնային եղանակով դիմում է ներկայացնում Կենտրոնական ընտրական հանձնաժողով փետրվարի 9-ից մինչև ապրիլի 23-ը:
Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքները գրանցման համար փաստաթղթերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են ապրիլի 13-ից մինչև ապրիլի 23՝ ժամը 18:00:
Կուսակցությունների, կուսակցությունների դաշինքների ընտրական ցուցակների գրանցումը կատարվում է ապրիլի 23-ից մինչև մայիսի 3-ը՝ ժամը 18:00-ը:
Ընտրություններին մասնակցող կուսակցություններին, կուսակցությունների դաշինքներին հերթական համարները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից վիճակահանությամբ տրամադրվում են մինչև մայիսի 3-ը:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածն է մայիսի 8-ից հունիսի 5-ը:
Նախընտրական քարոզչության ժամանակահատվածում ընտրություններին մասնակցող կուսակցություններին (կուսակցությունների դաշինքներին) տրամադրվող 5 քառակուսի մետրը գերազանցող մակերեսով վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի և վարձավճարների վերաբերյալ տեղեկատվությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում է մինչև փետրվարի 17-ը:
Քվեարկության օրը ընտրությունների և քվեարկության վերաբերյալ լուսաբանում իրականացնելու համար հավատարմագրման վերաբերյալ դիմումը և զանգվածային լրատվության միջոցի ներկայացուցիչների ցուցակը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացվում են փետրվարի 7-ից մինչև մայիսի 28-ը: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքի միջոցով դիտորդների հավատարմագրման վերաբերյալ դիմումները ԿԸՀ են ներկայացվում փետրվարի 7-ից մինչև մայիսի 3-ը:
Կուսակցության, կուսակցությունների դաշինքի ընտրական ցուցակներում ընդգրկված պատգամավորի թեկնածուներն իրենց գույքի և եկամուտների մասին հայտարարագիր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են մինչև մայիսի 13-ը:
Կուսակցությունները, կուսակցությունների դաշինքում ընդգրկված կուսակցությունները՝ կուսակցության գույքի և եկամուտների մասին հայտարարագիր Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնում են մինչև մայիսի 13-ը:
Ընտրությունների անցկացման միջոցառումների ամբողջական ժամանակացույցը հասանելի է ԿԸՀ կայքում:


Բաց մի թողեք
Խիստ լարված իրավիճակ. Բագրատաշենի անցակետ տանող ճանապարհը վարորդները փակել են. Տեսանյութ
Նրան ճնշում են, թե չեն ճնշում, ես գործ չունեմ. Կարապետյան
«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը «Գործ կարելու» ակցիա է իրականացրել. Լուսանկար