Բաքվում ավարտվել է Արցախի նախկին պետնախարար, գործարար Ռուբեն Վարդանյանի շինծու գործով «դատավարությունը»։
Վարդանյանը հանդես է եկել եզրափակիչ խոսքով, որից հետո դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ՝ դատավճիռը քննարկելու համար։
Մեղադրող կողմն ու պաշտպանները հայտարարել են, որ չեն մտադիր ներկայացնել վերջնական դատավճռի նախագծերը։ Դեռևս պարզ չէ՝ դատավճիռը կհրապարակվի՞ այսօր, թե՞ ոչ։
2025 թվականի դեկտեմբերին Ադրբեջանի դատախազությունը պահանջել էր ցմահ ազատազրկում Ռուբեն Վարդանյանի համար։

Բաց մի թողեք
Լևոն Տեր-Պետրոսյան․ պետություն կառուցելու դժվարին ճանապարհը և անպատասխան մնացած զգուշացումը․ Տեսանյութ, Լուսանկարներ
Հիջաբը` փորձաքար Ալիևի համար
Պարեկներն ստուգում են մոպեդավարներին, որոնց մեծ մասը ներգաղթյալներ են