Իրանի ընդդիմադիր գործիչները նոր բողոքի ցույցեր են կազմակերպել Թեհրանում և աշխարհի տարբեր քաղաքներում:
Փետրվարի 15-ի երեկոյան Իրանի մայրաքաղաքի մի քանի թաղամասերի բնակիչները իրենց պատշգամբներից վանկարկել են «Մահ Իսլամական Հանրապետությանը», «Մահ Խամենեիին» և «Կեցցե՛ շահը» կարգախոսներ, հաղորդում է Der Spiegel-ը:
Իրանից դուրս գործող անկախ Iran International հեռուստաալիքը հրապարակել է տեսանյութ, որտեղ երևում են բնակիչների խմբեր, որոնք վանկարկում են «Սա վերջին մարտն է, Փեհլևին վերադառնում է» և «Մահ Հեղափոխության պահապաններին»:
Նմանատիպ բողոքի ցույցեր են տեղի ունեցել նաև Իրանի մի շարք այլ քաղաքներում:

Բաց մի թողեք
ԵՄ 11 երկրներ կոչ են անում վերացնել վետոն արտաքին քաղաքականության մեջ
Պատերազմից ի վեր 4-րդ անգամ է մեծացնում իր թիկնազորի քանակը
Մեծ Բրիտանիայի լիբերալ դեմոկրատները նոր վերլուծական կենտրոն են ստեղծում