Ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը հայց է ներկայացրել ընդդեմ հաղորդավար Պետրոս Ղազարյանի։
Ըստ «Դատալեքս» տեղեկատվական համակարգի՝ Սեյրանյանը հայցադիմումով պահանջում է դատարանից պարտավորեցնել Պետրոս Ղազարյանին՝ հերքել զրպարտություն հանդիսացող տեղեկությունները։
Հայցադիմումի պատճառը եղել է Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան գրառումը, որ նշված է եղել․
«Սոլովյովի սպառնալիքը պաշտպանել են Հայկ Դեմոյանը ,Սաթիկ Սեյրանյանը ,նրա սանջակ 24 նյուզը , Միկա Բադալյանը , Անժելա Թովմասյանը, Հրանտ Բագրատյանը։ Նրանց մի մասը հարձակվել ա Սոլովյովին քննադատողների վրա։
Վստահ եմ նրանք ուրախ կլինեին ,եթե այդ սպառնալիքը իրականանար։ Իսկ հիմա նրանք լծվելու են Թրիփի դեմ»։
Սեյրանյանը պահանջում է պարտավորեցնել Ղազարյանին հերքել զրպարտությունը, զրպարտության համար փոխհատուցել 1 մլն դրամ։
Հայցը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Երեմ Եսոյանին։ Վարույթ ընդունելու մասին որոշում դեռ չկա։

Բաց մի թողեք
Ինչ մեղադրանքներով են ձերբակալվել «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչները
Մեկնարկել է Սամվել Կարապետյանի գործով դատավարությունը
Էրեբունի փողոցում ծեծել են 74 համարի ավտոբուսի վարորդին, վնասել ճակատը, իջեցրել ուղևորներին․ կա 3 ձերբակալված. Տեսանյութ