18/02/2026

Զախարովան բարբաջել է, թե Երևանը «մոռացել է» Հայկական երկաթուղիներում ռուսական ներդրումների մասին

Maria Zakharova e1712037445285

Ռուսաստանը մշտապես պաշտպանել է բոլոր հաղորդակցությունների ապաշրջափակումը:

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան իր վերջին ճեպազրույցի ժամանակ՝ մեկնաբանելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որում նա առաջարկել էր Ռուսաստանին վաճառել Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարման իրավունքները և՛ Երևանի, և՛ Մոսկվայի համար բարեկամ երկրի:

Փաշինյանը կարծում է, որ Ռուսաստանի և մի շարք երկրների միջև լարված հարաբերությունները հաշվի առնելով՝ Հայկական երկաթուղիների՝ Ռուսաստանի կողմից կառավարումը բացասաբար է անդրադառնում դրա մրցունակության վրա. «Այս հայտարարությունները տարօրինակ և անընդունելի են»:

Ըստ նրա՝ Հայկական երկաթուղիները կառավարվում են Հարավկովկասյան երկաթուղիների կողմից ավելի քան 20 տարի, և այս ընթացքում ռուսական ընկերությունը ոչ միայն հետևողականորեն կատարել է պայմանագրի բոլոր պայմանները, այլև. «Հնարավոր է՝ մոռացել են դրա մասին Երևանում: Ռուսաստանը զգալի ներդրումներ է կատարում ենթակառուցվածքների և շարժակազմի մեջ՝ ապահովելով զգալի թվով աշխատատեղեր, ինչը, իմ կարծիքով, պետք է հաշվի առնվի այս հարցի շուրջ խոսել ցանկացողների կողմից Հայաստանում: Ռուսական օպերատորը մի կառույց է, որը չի զրկում հանրապետությանը մրցակցային առավելություններից, այլ ստեղծում է դրանք»։

Զախարովան հավելել է, որ ռուսական օպերատորները չեն զրկում Հայաստանին մրցակցային առավելություններից, այլ ստեղծում են դրանք։ Ռուսաստանի դիրքորոշումը երկաթուղային հատվածների վերականգնման վերաբերյալ, որոնք մուտք են ապահովում դեպի Ադրբեջան և Թուրքիա, նախկինում արտահայտել էր փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։