Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստ Տիգրան Բասեղյանն ավարտում է կարիերան Հայաստանի հավաքականում: Բարսեղյանը հանդես է եկել հայտարարությամբ.
«Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ տեղեկացնել, որ որոշել եմ ավարտել իմ կարիերան Հայաստանի ազգային հավաքականում։
Ինձ համար մեծ պատիվ ու պատասխանատվություն է եղել տարիներ շարունակ Հայաստանի ազգային հավաքականի մարզաշապիկը կրելը և մեր երկրի գույները պաշտպանելը։
Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել ազգային հավաքականում ինձ մարզած բոլոր մարզիչներին, թիմակիցներիս, հավաքականի բժշկական և ադմինիստրատիվ անձնակազմին, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի բոլոր աշխատակիցներին և, իհարկե, մեր հավատարիմ երկրպագուներին, ովքեր միշտ եղել են մեր կողքին՝ թե՛ հաղթանակների, թե՛ պարտությունների ժամանակ։
Ես շարունակելու եմ աջակցել հավաքականին արդեն նոր՝ երկրպագուի կարգավիճակով։
Մաղթում եմ մեր ազգային հավաքականին հաղթանակներ և մեծ ձեռքբերումներ:
Ձեր՝ Տիգրան Բարսեղյան»:


Բաց մի թողեք
Փետրվարի 19-ի աստղագուշակ․ Եթե ձեզ անհրաժեշտ են դաշնակիցներ, ընտրեք վստահելի, փորձարկված մարդկանց
Չեմպիոնների լիգայի 2025/26 մրցաշրջանում սկսվում է անցումային փլեյ-օֆֆի փուլը
Փետրվարի 18-ի աստղագուշակ․ Գերազանց հանդիպումներ կունենաք ոչ ֆորմալ մթնոլորտում