18/02/2026

ՀՀԿ նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից բռնագանձել 10 անշարժ գույք և դրամական միջոցներ, իսկ Սերժ Սարգսյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը վերացվել է

Serzh Sarg e1771416438540

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը:

Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ ՀՀ Ազգային ժողովի «Հանրապետական» (ՀՀԿ) խմբակցության նախկին պատգամավոր Կարեն Ավագյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝

10 անշարժ գույք, որից 3-ը գտնվում են Կենտրոն վարչական շրջանում. 12 միլիոն 718 հազար դրամ՝ որպես ապօրինի դրամական միջոցների մնացորդ և այլն:

Իսկ ահա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նկատմամբ հարուցված նոր քրեական գործով նախաքննության փուլում կիրառված խափանման միջոցը՝ երկրից չբացակայելու արգելքը, վերացվել է, հայտնել է Հակակոռուպցիոն դատարանը։

Դատավոր Խաչիկ Ղազարյանին փոխարինել է Վարդգես Սարգսյանը, որը չէր կարող խափանման միջոցի հարց քննարկել, այդ իսկ պատճառով դատավորը պարտավորեցրել է դատախազությանը կիրառված խափանման միջոցը վերացնել

Սերժ Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որը համապատասխանում է գործող Քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետին։

Դրվագը վերաբերում է 2019թ. հանգուցյալ գործարար Միխայիլ Բաղդասարովի ցուցմունքի հիման վրա հարուցված գործին։ Այս գործի շրջանակներում Սերժ Սարգսյանի ելքը երկրից փակվել է։