Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ Գերմանիայում անվտանգության աշխատակիցների ուղեկցությամբ հյուրանոցից դուրս գալիս Ադրբեջանի առաջին տիկին, այդ երկրի առաջին փոխնախագահ Մեհրիբան Ալիևային անսպասելի մոտեցել է քաղաքական վտարանդի, ընդդիմադիր լրագրող Էմին Հուսեյնովը։
Նա Ալիևի կնոջը խնդրել է կարծիք հայտնել Ադրբեջանում ժողովրդավարության վիճակի և քաղբանտարկյալների մասին։
Ալիևան հիշել է, որ Հուսեյնովը կանացի հագուստ էր կրել Շվեյցարիայի դեսպանատանը՝ երկիրը լքելու համար «Դու չէի՞ր այն մարդը, ով կանացի հագուստով թաքնվել էր դեսպանատանը։ Առողջ եղիր»։
Հուսեյնովը, սակայն, հերքել է դեսպանատանը կանացի հագուստով պատսպարվելու պնդումը։
Ադրբեջանական ԶԼՄ-ների պնդմամբ, Էմին Հուսեյնովը մի քանի շաբաթ թաքնվել է Բաքվում գտնվող Շվեյցարիայի դեսպանատանը՝ նախքան Ադրբեջանի կառավարությունը թույլ է տվել նրան հեռանալ Ադրբեջանից։

Բաց մի թողեք
«Քայլ արա, մերժի՛ր Սերժին» գիրքն արդեն տպագրված է և պատրաստ է հանձնվելու ընթերցողների դատին․ Լուսանկար
Հայ-թուրքական բիզնես-ֆորում Հայաստանո՞ւմ
Ալեն Սիմոնյանն ու Հիքմեթ Հաջիևը քննարկել են խաղաղության օրակարգը