18/02/2026

Փետրվարի 19-ի աստղագուշակ․ Եթե ձեզ անհրաժեշտ են դաշնակիցներ, ընտրեք վստահելի, փորձարկված մարդկանց

horo

ԽՈՅ (Aries, 21.III–20.IV)

Օրվա սկիզբը հաջող է: Հենց այդ ժամանակ կարելի է լուծել բազմաթիվ բարդ խնդիրներ: Հավանական է առաջընթաց գործերում: Որոշ Խոյեր հնարավորություն ունեն կարիերայում հաջողություն գրանցել և արագ հաջողություններ հասնել: Ավելի ուշ կարող են առաջանալ դժվարություններ: Եվ՛ բիզնես գործընկերների, և՛ ազգականների հետ լեզու գտնելը ավելի դժվար կլինի: Սիրահարները կարող են վիճել խանդի պատճառով: Ձեզ մոտ կուտակվել են բազմաթիվ պահանջներ այլ մարդկանց և աշխարհի նկատմանբ: Եթե սկսեք արտահայտել ձեր դժգոհությունը, շրջապատը կպատասխանի նույն կերպ:


ՑՈՒԼ (Taurus, 21.IV–21.V)

Նույնիսկ համեստ հաջողություններ հասնելու համար, այսօր անհրաժեշտ է ջանքեր գործադրել։ Այն Ցուլերը, ովքեր իրենց առջև նպատակներ են դրել, պետք է բազմաթիվ խնդիրներ լուծեն՝դրանց հասնելու համար: Դժվար կլինի կենտրոնանալ: Ձեզ հաճախ շեղում են և ստիպված եք լինում լուծել ուրիշների խնդիրները: Ցանկալի չէ ստորագրել կարևոր փաստաթղթեր, հատկապես,եթե դրանք կապված են գումարի հետ: Կարող են անսպասելի ֆինանսական դժվարություններ առաջանալ, չի բացառվում նախկինում կատարած սխալների պատճառով կորուստներ ունենաք:


ԵՐԿՎՈՐՅԱԿ (Gemini, 22.V–21.VI)

Արդյունավետ օր է: Հնարավորություն կունենաք համախոհներ գտնել և միավորվել նրանց հետ ընդհանուր նպատակին հասնելու համար: Չեն բացառվում են հաջող զուգադիպությունները: Դրանց շնորհիվ դուք կարող եք զարմանալիորեն արագ հաղթահարել խնդիրները, որոնք նախկինում չէր հաջողվում լուծել ։ Անսպասելի իրադարձությունները հետաքրքիր մտքեր կառաջացնեն ձեզ մոտ: Պարզ կդառնա, թե ինչ օգուտ կարելի է քաղել ստեղծված իրավիճակից: Որոշ Երկվորյակների համար օրը շրջադարձային կլինի: Նշանի որորշ ներկայացուցիչներ իրենց առջև նոր նպատակներ կդնեն կամ անսպասելի ելքեր կգտնեն հներին հասնելու համար:


ԽԵՑԳԵՏԻՆ (Cancer, 22.VI–22.VII)

Սովորականից ավելի դժվար կլինի շրջապատի հետ լեզու գտնելը: Դուք կոնֆլիկտների պատճառ եք դառնում, երբեմն առանց ցանկանալու նեղացնում եք սիրելիներին: Ավելի լավ է քննադատական դիտողություններ չանել և խորհուրդներ չտալ, եթե չեն հարցնում: Ցավոք, հիմա դուք այնքան էլ նրբանկատ չեք, ինչքան կարող եք: Շատ Խեցգետիններ հակված են զայրանալ այն մանրուքներից, որոնց այլ ժամանակ ուշադրություն չեն դրձրել: Դուք հաճախ գումարին թեթևամտորեն եք վերաբերվում, ուստի ծախսում եք ավելի շատ, քան պետք էր: Խնայող եղեք:


ԱՌՅՈՒԾ (Leo, 23.VII–23.VIII)

Բարենպաստ օր է: Այն թույլ կտա բազմաթիվ գործերում հաջողության հասնել: Դուք լուրջ եք տրամադրված, առավելագույնս պատասխանատու ձևով եք մոտենում ցանկացած հարցի: Նման վերաբերմունքը թույլ է տալիս խուսափել սխալներից, ոչինչ չմոռանալ: Դա շատ է դուր գալիս շրջապատին: Նրանք, ովքեր նախկինում ձեզ թերագնահատել են, կփոխեն իրենց կարծիքը: Կարելի է կառուցել ապագայի ծրագրեր: Հիմա դուք ճիշտ եք գնահատում իրավիճակը և չեք գերագնահատում սեփական ուժերը: Օգտակար խորհուրդներ կստանաք վաղեմի ծանոթներից: Կփորձեք վերականգնել ինչ-որ հին կապեր:


ԿՈՒՅՍ (Virgo, 24.VIII–23.IX)

Զգույշ եղեք: Այսօր ավելի լավ է ոչ մեկին խոստումներ չտալ, չկիսվել գաղտնիքներով: Ընդհանրապես, ինչքան քիչ խոսեք, այնքան լավ։ Եթե տարաձայնություններ առաջանան, փորձեք ապացուցել ձեր իրավացիությունը,ոչ թե խոսքով,այլ գործով:Կարևոր է լուրջ վերաբերմունք ունենալ աշխատանքի նկատմամբ: Այսօրվա շատ խնդիրներ շատ ավելի դժվար են, քան թվում են առաջին հայացքից ։ Հնարավոր է, որ դրանց լուծման համար օգնության կարիք ունենանք : Թեև կարեւոր գործերը շատ կլինեն, պետք է օրը պլանավորել այնպես, որ հանգստի, ժամանցի և ընկերների հետ շփվելու համար ժամանակ ունենաք: Լցվեք միայն դրական էմոցիաներով:


ԿՇԵՌՔ (Libra, 24.IX–23.X)

Կարելի է բազմաթիվ գործերում հաջողության հասնել, բայց պետք է զգույշ գործեք: Հապճեպ որոշումները և չմշակված քայլերը ոչ մի լավ բանի չեն հանգեցնի: Շրապատի ազդեցությունը հիմա շատ վտանգավոր է: Ոչ մեկին թույլ մի տվեք շահարկել ձեզ: Հնարավորություն կունենաք օգտակար տեղեկություններ ստանալ: Մի շտապեք կիսվել դրանցով: Հիմա ձեռնտու է պահել գաղտնիքները: Հնարավոր է գայթակղիչ գործնական առաջարկներ ստանաք: Որոշ Կշեռքների կառաջարկեն ինչ-որ հեռանկարային, խոստումնալից ծրագրեր: Կարելի է համաձայնել, առանց երկար մտածելու, բայց պետք է պատրաստ լինեք, որ հեշտ չի լինելու:


ԿԱՐԻՃ (Scorpius, 24.X–22.XI)

Մի շտապեք: Օրվա սկզբին հնարավոր են մանր խնդիրներ և թյուրիմացություններ, ուստի այդ ժամանակ ավելի լավ է լուրջ գործով չզբաղվեք: Դուք հակված են գերագնահատել սեփական ուժերը, ձեր ինքնավստահությունը երբեմն լուրջ խնդիրներ է առաջացնում: Ավելի ուշ իրավիճակը կփոխվի դեպի լավը: Հնարավորություն կունենաք լուծել կարևորագույն աշխատանքային խնդիրները, ստանալ ազդեցիկ մարդկանց աջակցությունը, կարգ ու կանոն մտցնել գործերում: Հիշեք, որ շատ կարևոր է չկորցնել ժամանակը ։ Երբ զգաք, որ եկել է նպաստավոր պահը, սկսեք գործել։


ԱՂԵՂՆԱՎՈՐ (Sagittarius, 23.XI–21.XII)

Լավ օր է: Խնդիրներ ու դժվարություններ կառաջանան, բայց դուք չեք հուսահատվի, եթե ինչ-որ բան ըստ պլանավորածի չընթանա: Ելք կգտնեք իրականացնել մտածածը: Չեն բացառվում հաջող զուգադիպությունները, որոնք հաստատ կօգնեն, որպեսզի հասնեք ձեր նպատակին։ Կարելի է քննարկել կարևոր հարցեր: Եթե նույնիսկ ոչ բոլորն են կիսում ձեր տեսակետը, կհաջողվի խուսափել կոնֆլիկտներից, փոխզիջում գտնել և հանգիստ համաձայնության գալ: Ձեր լուրջ մոտեցումը բազմաթիվ գործերում հարգանք է առաջացնում շրջապատի մոտ: Չի բացառվում, որ շուտով նրանք հետաքրքիր առաջարկներ կանեն:


ԱՅԾԵՂՋՅՈՒՐ (Capricornus, 22.XII-20.I)

Նոր գործեր սկսելու համար այնքան էլ հարմար օր չէ: Պետք է շատ ջանք թափեք դրանք հաղթահարելու համար: Մարդիկ,ովքեր խոստացել են իրնեց օգնությունը, կմերժեն ձեզ:Ստիպված կլինեք միայնակ հաղթահարել դժվարությունները: Բայց նույնիսկ այս իրավիճակում պահպանեք լավատեսությունը և վստահությունը սեփական ուժերի վրա: Կարելի է ապագայի ծրագրեր կազմել: Դուք լավ հասկանում եք, թե ինչի եք ուզում հասնել և թե ինչպես կարելի է դա անել: Որոշ Այծեղջյուրներ ինքնատիպ, անսովոր գաղափարներ կունենան: Ոմանց համար դրանք կարող են տարօրինակ թվալ: Դուք միանգամից կհասկանաք, թե ինչպես պետք է օգուտ ստանալ դրանցից:


ՋՐՀՈՍ (Aquarius, 21.I–19.II)

Ծանր օր է սպասվում։ Այն շատ հագեցած է ։ Իրադարձությունները արագ են զարգանում, դրա համար պետք է հաճախ փոխել պլանները ։ Հնարավորություն կունենաք կարևոր բան սովորել: Ստացած ինֆորմացիայից կարող են օգտվել միայն առավել համարձակ և վճռական Ջրհոսները: Կարելի է ապավինել հին ընկերների աջակցությանը, իսկ ահա նոր ծանոթների հետ պետք է զգոն լինել: Նրանք կարող են վտանգավոր լինել:


ՁԿՆԵՐ (Pisces, 20.II–20.III)

Բոլոր ջանքերը չեն,որ արդյունք են տալիս, բայց դա առիթ չէ ձեռքերը ծալած նստելու համար: Նախ, անգործությունը կձանձրացնի ձեզ:Երկրորդ, քանի դեռ դուք ոչինչ չեք ձեռնարկում, ձեր թշնամիները գործում են։ Որքան ավելի շատ նրանք հասցնեն անել, այնքան ավելի դժվար կլինի ձեզ համար պաշտպանել սեփական շահերը: Ավելի լավ է խուսափել ռիսկի դիմելուց։ Եթե ձեզ անհրաժեշտ են դաշնակիցներ, ընտրեք վստահելի, փորձարկված մարդկանց։ Օրվա երկրորդ կեսին ի հայտ կգան նոր գաղափարներ և ծրագրեր: Մինչև դրանց կյանքի կոչելը, պետք է ամեն ինչ մտածված անել: Առանց հստակության և որոշակիության ձեր ջանքերը ապարդյուն կլինեն: