19/02/2026

ԱՄՆ-ն պատժամիջոցներ է կիրառել իրանցի պաշտոնյաների դեմ

Tehran Iran

Ամերիկայի Միացյալ Նահանգները վիզային սահմանափակումներ է սահմանել 18 իրանցի պաշտոնյաների և հեռահաղորդակցության ոլորտի ղեկավարների նկատմամբ, հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։

Միջոցառումները ձեռնարկվել են այն անձանց նկատմամբ, ովքեր, ԱՄՆ կառավարության կարծիքով, ներգրավված են կամ ենթադրաբար ներգրավված են մարդու իրավունքների «լուրջ» խախտումներում, այդ թվում՝ խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքների սահմանափակումներում։

«Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Իրանի ժողովրդի խոսքի ազատության իրավունքին։ Մենք վերահաստատում ենք մեր անսասան աջակցությունը Իրանի ժողովրդին ու նրա խաղաղության և արժանապատվության ձգտումներին։ Մենք կշարունակենք օգտագործել բոլոր հասանելի գործիքները՝ Իրանի ռեժիմի պաշտոնյաների և այլոց կողմից չարաշահումներ կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար», – ասվում է հայտարարության մեջ։