19/02/2026

Տարածաշրջանում լարվածության աննախադեպ սրացում է. Պեսկովը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին

Peskov

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, ի պատասխան Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի մասին լրագրողների հարցերի, հայտարարել է, որ տարածաշրջանում լարվածության աննախադեպ սրացում է տեղի ունենում։

Ավելի վաղ New York Times -ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյաներին, հաղորդել էր, որ ԱՄՆ-ն վերաուղղորդել է տասնյակ լիցքավորվող տանկերներ, ավելի քան 50 կործանիչ ինքնաթիռներ և երկու ավիակիր հարվածային խմբեր՝ Մերձավոր Արևելքում հնարավոր սրացման նախապատրաստման նպատակով։

«Մենք այժմ իսկապես տեսնում ենք լարվածության աննախադեպ սրացում տարածաշրջանում»,- լրագրողներին ասել է Պեսկովը՝ հավելելով, թե իրավիճակն անհանգստացնող է: