Ամերիկայի Միացյալ Նահանգները վիզային սահմանափակումներ է սահմանել 18 իրանցի պաշտոնյաների և հեռահաղորդակցության ոլորտի ղեկավարների նկատմամբ, հայտնել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայությունը։
Միջոցառումները ձեռնարկվել են այն անձանց նկատմամբ, ովքեր, ԱՄՆ կառավարության կարծիքով, ներգրավված են կամ ենթադրաբար ներգրավված են մարդու իրավունքների «լուրջ» խախտումներում, այդ թվում՝ խոսքի ազատության և խաղաղ հավաքների իրավունքների սահմանափակումներում։
«Միացյալ Նահանգները կշարունակի աջակցել Իրանի ժողովրդի խոսքի ազատության իրավունքին։ Մենք վերահաստատում ենք մեր անսասան աջակցությունը Իրանի ժողովրդին ու նրա խաղաղության և արժանապատվության ձգտումներին։ Մենք կշարունակենք օգտագործել բոլոր հասանելի գործիքները՝ Իրանի ռեժիմի պաշտոնյաների և այլոց կողմից չարաշահումներ կատարողներին բացահայտելու և պատասխանատվության ենթարկելու համար», – ասվում է հայտարարության մեջ։

Բաց մի թողեք
Թրամփի վարչակազմը նախատեսում է ռազմական բազա կառուցել Գազայում․ «The Guardian»
Տարածաշրջանում լարվածության աննախադեպ սրացում է. Պեսկովը՝ Իրանի շուրջ իրավիճակի մասին
Մեծ Բրիտանիայի թագավորի եղբայրը ձերբակալվել է. մեղադրանքը՝ Էփշտեյնի սեռական հանցանքներին մասնակցություն