Եվրամիության որոշ երկրներ մտադիր են դատի տալ Եվրահանձնաժողովին՝ Եվրախորհրդարանի լիազորությունների ընդլայնման ֆոնին։
«ԵՄ որոշ անդամ երկրներ սպառնում են դատական հայց ներկայացնել՝ Եվրոպական խորհրդարանին տրամադրված լիազորությունների ծավալի ընդլայնման պատճառով»,- ասված է հոդվածում։
Նշվում է, որ նման նախաձեռնությունը վիճարկում է այն համաձայնությունը, որը ձեռք էր բերվել Եվրոպական խորհրդարանի եւ Եվրահանձնաժողովի միջեւ անցյալ տարի, որով օրենսդիր մարմնի լիազորությունները, կապված որոշումների կայացման հետ, ընդլայնվում էին։ Եվրամիության համար եւս մեկ խնդիր է այն, որ խորհրդարանականների ազդեցությունը մեծացել է Հարավ-Ամերիկյան ընդհանուր շուկայի հետ գործարքի համաձայնագրի կնքման վրա։
Վերջիններս դրա վավերացումը հետաձգել էին, չնայած, որ գործարքի կնքումը պաշտոնապես իրականացվել էր։

Բաց մի թողեք
Իռլանդիան ևս մեկ հարված է հասցնում EU Inc-ի աշխատողների իրավունքներին
Լագարդի գրքի հրապարակումը հարցեր է առաջացնում ԵԿԲ-ի էթիկայի չափանիշների վերաբերյալ
Բռնի բախումներ Ֆրանսիայում. ուսանողական բողոքի ակցիաներին միանում են նոր խմբեր