Վարչապետ Նիկոլ Փաշինյանի Լեհաստան երկօրյա այցն ավարտվել է: Լեհ գործընկեր Դոնալդ Տուսկի հետ բանակցությունների արդյունքում Լեհաստանի պաշտպանության և Հայաստանի արտաքին գործերի նախարարներն ստորագրել է ռազմա-տեխնիկական համագործակցության մասին համաձայնագիր:
Լեհաստան-Հայաստան համագործակցության ինստիցիոնալացման վկայություն կարելի է համար նաև Նիկոլ Փաշինյանի վստահությունը, որ մայիսին Դոնալդ Տուսկը կայցելի Երևան: Ինչպես հայտնի է, այդ օրերին Երևանում կգտնվի նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
Առայժմ, իհարկե, բարդ է ամբողջության մեջ գնահատել վարչապետ Փաշինյանի Լեհաստան այցի արդյունքները, բայց, թերևս, հարկ է նկատել, որ Ռուսաստանի պետական երկու գործակալությունները՝ ՏԱՍՍ-ը և ՌԻԱ Նովոստին, այդ այցը ոչ միայն չեն լուսաբանել, այլեւ անցած երկու օրերին նույնիսկ տեղեկություն չեն տարածել, որ Հայաստանի վարչապետը գտնվում է Վարշավայում:
Փաշինյանի լեհաստանյան այցին ռուսաստանյան լրատվամիջոցներից արնդադարձել է միայն «Կոմերսանտը»՝ ընդ որում լուսաբանելով միայն Լեհաստանի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում նրա հանդիպման բացառապես Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններին վերաբերող հատվածը:
Ընդսմին, հեղինական առանձնացրել է Հայաստանի վարչապետի այն միտքը, որ Ռուսաստանի հետ «հարաբերությունները գտնվում են փոխակերպման փուլում» և ամփոփել. «Այսպես, թե այնպես, ամեն ինչից դատելով՝ Փաշինյանը Հայաստանում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրությունների շեմին արևմտյան երկրների հետ հարաբերությունների զարգացումն է առաջնահերթություն սահմանել»:
Ռուսաստանյան պարբերականը հատուկ կարևորել է Եվրամիության արտաքին հարաբերությունների և անվտանգության հարցերով հանձնակատար Կայա Կալասի կողմից անցյալ տարվա դեկտեմբերին հնչեցրած մտքին, որ Հայաստանը ԵՄ-ից «արտաքին միջամտությունը չեզոքացնելու օգնություն է խնդրել»:
Նույն օրը, երբ Հայաստանը և Լեհաստանը ռազմատեխնիկական համագործակցության համաձայնագիր են ստորագրել, Կրեմլում կայացել է ՌԴ և Բելառուսի նախագահների հերթական հանդիպումը:
ՌԻԱ Նովոստին մեջբերել է Ալեքսանդր Լուկաշենկոյի այն միտքը, որ «աշխարհաքաղաքական դասավորվածությունը երկու երկրների առջև օբյեկտիվորեն խնդիր դնում՝ ցանկացած մարտահրավերի պատրաստ լինել»:
Ըստ երևույթին, բանակցությունների բուն թեման Ռուսաստան – Բելառուս ռազմական ավելի սերտ ինտեգրացիան է եղել: Այս համատեքստում արժե, թերևս, նկատել տալ, որ ուկրաինական պատերազմի հարցում Լեհաստանը ԵՄ և ՆԱՏՕ-ի անդամ այն երկրներից է, որ Ռուսաստանի նկատմամբ կոշտ քաղաքականության կողմնակից է:

Բաց մի թողեք
Ռուսաստանը և Ադրբեջանը հարաբերությունները վերադարձրել են դաշնակցային գործընկերության մակարդակի
Նախապատրաստվո՞ւմ է Պուտին – Ալիև հանդիպում` ընդդեմ Հայաստանի
Ո՞րն է Ադրբեջանի նախագահի Անթալիայում գտնվելու նշանակությունը