«ԱՄՆ-ն և Իսրայելը այրել են Իրանի ժողովրդի սիրտը, իսկ մենք կայրենք նրանցը»:
Այս մասին հայտարարել է Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին՝ հավելելով, որ երկրի գերագույն առաջնորդի մահը չափազանց դառը իրադարձություն էր Իրանի ժողովրդի համար։
Ավելի վաղ Իրանը հաստատել էր, որ Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին մահացել է ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումներից հետո։
Հիշեցնենք՝ ամերիկյան և իսրայելական հարվածների հետևանքով սպանվել է Իրանի Գերագույն առաջնորդ Ալի Խամենեին: ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակումների զոհ են դարձել նաև այաթոլլայի դուստրը, փեսան, թոռը և հարսը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախազգուշացրել է Իրանին, որ պատրաստվեն հարվածների նոր ալիքի:
***
Ինչպես հայտնել ենք՝ Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով զոհվել է Իրանի գերագույն և հոգևոր առաջնորդ Ալի Խամենեին:
Մաշհադի Իմամ Ռեզայի սրբավայրում հավաքվել են հարյուրավոր սգացողներ այն բանից հետո, երբ իրանական պետական լրատվամիջոցները հաստատել են, որ Թեհրանի կենտրոնում գտնվող նստավայրի վրա ավիահարվածի հետևանքով սպանվել է գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։
Սպանվել են նաև գերագույն առաջնորդի դուստրը, փեսան, թոռնուհին և հարսը:
Երկրում 40-օրյա սուգ և մեկշաբաթյա ոչ աշխատանքային շաբաթ է հայտարարվել:
***
Իսրայելն ավիահարվածներ է հասցրել Իրանի մայրաքաղաք Թեհրանի կենտրոնական հատվածի շենքերին։
Թիրախներից մեկը կառավարական թաղամասն է եղել։ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտնել են, որ հարվածները ուղղված են Իրանի ղեկավարությանը։

Բաց մի թողեք
Չորրորդ երկիրը պատերազմ հայտարարեց Իրանին․ լարված իրավիճակ է
Իրանում բարձրացվել է վրեժի կարմիր դրոշը. ջիհադ է հայտարարել Միացյալ Նահանգների և Իսրայելի դեմ
Իրանը նոր հրթիռային ալիք է արձակել Իսրայելի ուղղությամբ. Տեսանյութ